Վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ընկերությունը
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:
Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «
ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «
ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:
Այսպիսով,
վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:
 |
Цитата: |
 |
|
|
|
|
|
|
|
ՀԱՍԱՆԵԼԻ ԱՄԵՆՈՒՐ ԵՎ ԲՈԼՈՐԻՆ
Ֆասթ Սպորտը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Հայկական միակ սպորտային ալիքը գրանցեց ևս մեկ հաղթանակ՝ ստանալով հանրապետական սփռման իրավունք: FastSports-ն այսուհետ հասանելի կլինի Հայաստանի բոլոր անկյուններում:
Եվրոպական ֆուտբոլային թոփ լիգաներից մինչև Ֆորմուլա 1-ի խելահեղ մրցավազքեր, Չեմպիոնների լիգայից մինչև UFC-ի չեմպիոնական մենամարտեր, NBA, NHL. բացառիկ հեռարձակումներ, հաղորդումներ, ֆիլմեր և քննարկումներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ Հայաստանում:
Մեր բոլոր հաղորդումները, խաղերը, ֆիլմերը կարող եք դիտել նաև FastTV հավելվածով: |
|
 |
|
 |
|