Հեռուստատեսության թվայնացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է
Նախատեսվում է վերազինել 64 հեռարձակման հեռուստակայանները, կառուցել ու շահագործել 150 նոր աշտարակ-կայաններ:
Հեռուստատեսության թվայնացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է
Հայաստանում թվային հեռարձակման ներդրման գործընթացը մոտենում է ավարտին: Եվս 8 ամիս և անալոգային հեռուստատեսությունը կդառնա պատմություն, տեղը զիջելով թվայնացված հեռուստատեսությանը: Ծրագրի ամբողջական արժեքը 6 միլիարդ 922 միլիոն դրամ է, որից մեկ միլիարդը վերադարձվելու է պետբյուջե` հարկերի տեսքով: Շվեդական էրիքսոն կազմակերպությունն արդեն առաքել է սարքավորումների ամբողջ փաթեթը, դրանք մաքսազերծվել են, պահեստավորվել ու խմբաքանակներն ուղարկվում են մարզային կայաններ:
Եվ ամենակարևորը: Թվայնացված հեռուստածրագրեր ունենալու համար անհրաժեշտ է սարք, որը կընդունի ազդանշանը: Այն կարելի է ձեռքբերել 20-ից 100 դոլարի սահմանում: Կառավարությունն անապահով ընտանիքներին աջակցելու համար մշակել է հեռուստահեռարձակման սոցիալական ծրագիր: 100 000 ընտանիք կկարողանա օգտվել փաթեթից: Մայրաքաղաքում նախատեսվում է իրականացնել թվային 18 անվճար հեռարձակում, յուրաքանչյուր մարզում կլինեն մեկական ալիքներ, սակայն հեռարձակվող ծրագրերի միջին թիվը կրկնապատկվելու է:
Թվայնացումից հետո որոշ ժամանակ կպահպանվի անալոգային հեռարձակումը` անհրաժեշտ փոփոխություններն անելու համար: Մինչև այդ առաջին փորձարկումը գոհացուցիչ է: Էկրանին խզումներ ու երկրորդական ալիքներ չեն հայտնվի, պատկերը հեռուստադիտողին կհասնի ստուդիական որակով: Թվայնացման համար հեռուստաընկերությունները նույնպես պետք է ներդրում անեն: Ներկրվող հեռուստացույցները չունեն հայերեն և անհրաժեշտ կլինի տրանսլիտով գրել հաղորդումների անվանումները:
Հարցն օրենսդրական կարգավորման կարիք ունի: Կառավարությունը մշակելու է նախագիծ, որ ներկրվող հեռուստացույցներն ունենան նաև հայերեն մենյու և հասկանան հայերեն տառերը: Կարևոր է, որ թվայնացումից գոհ կլինեն հեռուստադիտողը, որը կդիտի ավելի որակյալ հեռարձակում և հեռուստաընկերությունները` որոնց աշխատանքը ջուրը չի ընկնի և հաղորդումը սպառողին կհասնի գերազանց պատկերով:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 12:27.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.