Փոփոխություններ են նախատեսվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Ատելության խոսք, բռնության կոչեր, չստուգված և կողմնակալ տեղեկություն՝ այն հասկացություններն են, որոնք օրենքի ուժով նախատեսվում է բացառել հեռուստաեթերից: Փոփոխություններն առաջարկվում են երկու տարի առաջ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նկատում է՝ չնայած ընդունված օրենքն ընդգրկուն է, սակայն օրեցօր փոփոխվող լրատվադաշտում բազմաթիվ բացեր ունի:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) – Հաճախ հեռուստացույցը կամ ռադիոն միացնելիս Հայաստանի քաղաքացին, որն իրավունք ունի ստանալ անաչառ տեղեկատվություն, ինչը ևս պետության անխախտելի պարտավորությունն է, ստանում է ավելի շատ դեզինֆորմացիա, քան ինֆորմացիա:
Առաջարկվող կետերից մեկով՝ հաղորդում վարելու իրավունք չեն ունենա պետական պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ մեկ այլ կարգավորմամբ՝ հաղորդավարները պարտավոր կլինեն նշել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետ հայտնող անձի քաղաքական պատկանելությունը: Ոլորտի պատասխանատուներն այս փոփոխությունները դրական են որակում:
Տիգրան Հակոբյան – Մի մարդ, որն ամբողջ կյանքը կուսակցական գործունեությամբ է զբաղվել, գալիս և ներկայանում է որպես անկախ քաղաքագետ, ինչը շփոթմունք է մտցնում նույն հեռուստադիտողի մոտ: Իսկ եթե նա իմանա, որ այդ կարծիքն արտահայտում է այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ինքն ավելի քննադատաբար կմոտենա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարևորում է հատկապես մասնավոր հեռարձակողների իրավունքների պաշտպանությունը: Ընդգծում է՝ նրանց նկատմամբ պարտադրանքը պետք է քիչ լինի, սակայն հավելում՝ մասնավորներն էլ պետք է չվերածվեն քարոզչամեքենայի: Մանրամասները՝ այստեղ
Արցախի Հանրայինը մի քանի օր եթեր չի հեռարձակվի. ընթանում են վերանորոգման ու վերազինման աշխատանքներ
Արցախի հանրային հեռուստատեսությունը սկսել է երկար սպասված բարեկարգման եւ տեխնիկական վերազինման գործընթացը, որն իրականացվում է պետական միջոցներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստատեսությունից՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ, նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:
Մասնավորապես՝ կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները:
Արդյունքում Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ և տեխնիկական հնարավորություններ` հիմքեր ապահովելով ավելացնելու եթերաժամանակը, իսկ ավելի ուշ՝ նաեւ շուրջօրյա հեռարձակման անցնելու համար:
Բարեկարգման, տեխնիկական վերազինման աշխատանքները պատշաճ և ողջ ծավալով իրականացնելու համար հանրային հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը:
Այդուհանդերձ՝ Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացումներին, իսկ լրագրողների պատրաստած տեսանյութերին հնարավոր է հետևել հեռուստատեսության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:
Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը:
ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում լսողական ծրագրերի սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները ստացել են համապատասխանաբար 65 և 91 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը:
ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Цитата:
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-
րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի
օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը
հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք
ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի վճիռը (ՀՀ վճռաբեկ
դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշում)` Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովը որոշում է.
1. 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի
օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ:
2. Հաստատել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման
հանրապետական սփռման մրցույթի մասին տեղեկատվությունը՝ համաձայն Հավելվածի:
.....
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
.....
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման
հանրապետական սփռման մրցույթի մասին
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` հանրային մուլտիպլեքսում սլոթի
օգտագործում.
2. Սփռման տարածքը` Հայաստանի Հանրապետություն.
3. Սլոթերի քանակը՝ 5.
.....
6. Հայտերն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը
ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը:
P.S. Բաց է մնում, այժմ հեռարձակվող հեռուստալիքների անջատելու/մնալու հարցը մինչև նոր մրցույթի արդյունքների ամփոփումը: Եթե վիճարկվող մայրաքաղաքային սլոթի մրցույթի դեպքում, մյուս մասնակցի՝ Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը արդեն դադարեցվել է, ապա, այս դեպքում ևս, տրամաբանության և առավել ևս նախադեպի հիմքով, նախորդ մրցույթի արդյունքում սլոթում տեղ ստացած հեռուստալիքների հեռարձակումը ևս պետք է դադարեցվի:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на Skype VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 03:40.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.