Էս որոշել են Հայաստանում էլ ալիքները պարտադիր համարակալեն
բայց նորմալ պատճառաբանություն դեռ չեն հորինել ... որ հեռուստադիտողների համար հեշտ լինի, հավասար կանոններ լինեն, թե՞ հանրային թվային ցանցով սփռման համար 8 մլն. վճարելը ավտոմատ նշանակում է այլ հեռարձակման տիրույթներում ևս գերիշխող դիրքի ստացում:
Վարկանիշային քվեարկության միջոցով որոշվել են հանրապետական սփռման մրցույթի հաղթողները։
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» և «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերություննեը, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր: Նիստի տեսագրությունը
Հայտարարվել է Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթ
Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով առաջին հարցը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Հ2-ը վիճարկելա և ամբողջ մրցույթի օրինականությունը և առանձին հաճախականության իրեն չտալու օրինականությունը:
1-ին հայցի մասով արդեն ՀՌՀ-ն նոր մրցույթ հայտարարել և անց է կացրել, որի արդյունքներով էլ Երկիր Մեդիան լիցենզիա չի ստացել: Քանի որ, 2-րդ հայցով, որպես հայցի ապահովմման միջոց կիրառվել է 1 հաճախականության պահպանումը(չվաճառել, չօտարել, այս դեպքում նոր մրցույթի չդնելը ), միջև 2-րդ հայցով վճռի հրապարակումը և օրինական ուժի մեջ մտնելը, ստացվել ա որ տեղերը ավելի քիչ ա եղել, քան հայտերը, արդյունքում Երկիր Մեդիան լիցենզիա չի ստացել: Սա նորմալ երևույթ ա( հայցի ապահովմման միջոց կիրառելը) քաղաքացիա-իրավական, տնտեսական, արբիտրաժային վարույթներում:
Այլ կերպ ասած, միջև 2-րդ հայցով վճռի հրապարակումը կամ էս ձև անջատած կմնա, կամ նախադեպի կամ այլ հիմքով կվերականգնվի Երկիր Մեդիաի հեռարձակումը միջև վճռի հրապարակումը: Հենց այս մասին է նշում ՀԸ-ի տնօրենը(քանի որ մինջև նոր մրցույթի անցկացումը ՀՌՀ-ն պարզաբանման միջոցով չանջատեց մնացած հեռուստաալիքները), Երկիր Մեդիան դիմել է որպեսզի հեռարձակունը չդադարեցվի, և սպասում էն այդ պատասխանին: Քանի որ պատասխանը ուշանում է, իսկ ժամկետը եկել, հեռարձակումը դադարեցվել է:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на Skype VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 11:12.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.