Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն:
Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։ «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա:
ՀՌՀ ներկայացուցիչը մասնակցել է հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի քննարկումներին:
Հաճախությունների հարցերով աշխատանքային խումբը քննարկել է 470-694 ՄՀց, 700 ՄՀց և 800 ՄՀց հաճախությունների ազատականացումից հետո՝ թվային հեռուստատեսության սպեկտրի վերապլանավորման սկզբունքները:
Скрытый текст (вы должны войти под своим логином или зарегистрироваться и иметь 15 сообщение(ий)):
У вас нет прав чтобы видеть скрытый текст, содержащейся здесь.
Էս որոշել են Հայաստանում էլ ալիքները պարտադիր համարակալեն
Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։
Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։ Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ tna_am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.
հունիսի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ հայտարարելու՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ։
Հայաստանում կպարտադրեն վերանվանել բուքմեյքերական անվանումներով տեսալսողական լրատվամիջոցները։
Օրենքի նախագծի հեղինակ պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ տեսալսողական լրատվամիջոցները պետք է անվանափոխվեն վեց ամսվա ընթացքում, այլապես նրանք չեն կարողանա լիցենզիա ստանալ։
Ընդ որում, արգելքը կտարածվի ոչ միայն բուքմեյքերական ընկերությունների անվանումների, այլ նաև խաղատների, շահումով այլ խաղերի անվանումների վրա։
Vivaro TV-ն անվանափոխվել է և կշարունակի իր գործունեությունը Fast TV անվան ներքո
Հայկական առաջին սպորտային ալիքը, հայկական միակ սպորտային ընտանիքը` Vivaro Media-ն այսուհետ օրենքի պահանջով եթերում կլինի Fast Media անվամբ(Համապատասխանաբար vivaromedia_am -ը փոխվում է fasttv_am -ի)։
Շարունակի’ր վայելել Էքսկլյուզիվ սպորտային ուղիղ եթերները, շոու ծրագրերը, վավերագրական ֆիլմերը և շատ ավելին Fast TV-ի հետ։
ՀՌՀ-ը հրապարակել է հանրային մուլտիպլեքսում սլոթի լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը և մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր սահմանել օգոստոսի 2-ը:
Մասնակիցներն են՝ "Հուսաբեր" ՓԲԸ-ն("ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ" ծրագիր) և "Վիվառո Մեդիա" ՍՊԸ-ն:
P.S. Քանի որ, շահումով խաղերի կամ վիճակախաղերի գովազդման սահմանափակումները ըստ "ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի տարածվում են միայն տեսալսողական ծրագրի անվանման վրա և չեն տարածվում հայտատուի անվանման վրա(սահմանափակումները տարածվում են միայն հոդված 43-ի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անվանման(տեսալսողական ծրագրի անվանում) վրա), "Վիվառո Մեդիա" ՍՊԸ-ի հայտատու գրանցումը օրենքի շրջանակներում է: Իսկ թե հեղինակազորված ծրագրերից(ՖԱՍԹՍՊՈՐՏՍ, ՖԱՍԹՍՊՈՐՏՍ 1, ՖԱՍԹՍՊՈՐՏՍ 2) ո՞ր ծրագիրն է պատրաստվում հեռարձակել հանրապետական սլոթում "Վիվառո Մեդիա"-ն, թե՞ պատրաստվում է թողարկել նոր ծրագիր կպարզվի հայտերի հրապարակման ժամանակ:
🔔Հարգելի՛ մարզասերներ, հեռուստադիտողներ ու հետևորդներ,
📅Օգոստոսի 1-ից Fast Media-ն հանդես է գալու միայն մեկ՝ Fast Sports հեռուստաալիքով։
📲⚡️Մենք շարունակելու ենք ներկայացնել համաշխարհային սպորտային կարևորագույն իրադարձությունները՝ եվրոպական թոփ 5 ֆուտբոլային լիգաները, Չեմպիոնների լիգան, Եվրոպա և Կոնֆերենցիաների լիգան: Ցուցադրության բացառիկ իրավունքով հետևեք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին Ազգերի Լիգայի շրջանակում:
🤩⚽️🏀Այս ամենը և ոչ միայն կարող եք դիտել FAST TV հավելվածով, որը հասանելի է ամբողջ Հայաստանի տարածքով։ Այստեղ ևս կարող եք գտնել բացառիկ կոնտենտ՝ սպորտային հաղորդաշարեր, ֆիլմեր, ֆուտբոլային բոլոր լիգաներից մինչև NBA և NHL, Ֆորմուլա 1-ի Գրան պրիներից մինչև UFC. Այն ամենը, ինչը հետաքրքրում է իսկական մարզասերին:
👉FASTTV հավելվածը կարող եք ներբեռնել iOS և Android օպերացիոն համակարգերով և շարունակել հետևել Fast Media-ին:
2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 15-ը (ժամը 12։00-ին):
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 05:17.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.