ՀՌՀ որոշմամբ հինգ օրով կասեցվել է «ԱՐՄՆՅՈՒԶ» և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունների լիցենզիաների գործողությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
Ավելացնենք նաև, չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե տարածած հաղորդագրության մեջ, և թե գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել Հանձնաժողովին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3–ին մասի 5–րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` այդ մասին դիմում է ներկայացվել։
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից առանց որև է հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակումները և վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չեն ներկայացվել հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:
2022 թ-ի փետրվարի 12-ից ՖՄ տիրույթում 93,2 ՄՀց հաճախականության վրա սկսվել է հեռարձակվել Զանգ ռադիոկայանը։ Եթերում հայկական փոփ երաժշտություն է։ Շատ նման է ժամանակին հեռարձակվով FM 103,5 ՄՀց հաճախականությունում Ռադիո Արձագանքին։ Համարյա նույն ոճն է։ Սպասում ենք նոր թենդերներին։
Դադարեցվել է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը
Այսօր՝ փետրվարի 18֊ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել:
Քանի որ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո, որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով, որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել,
ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը:
ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 17-Ա որոշումը:
Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:
Armnews-ի հարգելի հետևորդ, այսօրվանից մենք անվանափոխվում ենք` abn (n business news) հայկական լրատվական վերլուծական բիզնես մեդիա:
abn հեռուստաալիքը արդեն այսօրվանից կարող եք դիտել բոլոր կաբելայիններում եւ youtube-ում, համացանցում փնտրեք` abnews տոչկա am կայքը, սոց.ցանցերում հետեւեք` abnews էջերին (Ֆեյսբուք, Տելեգրամ, Ինստագրամ). շուտով կլինենք նաև ռադիոյում և տպագիր տարբերակով` ամսագրի տեսքով:
Դեռ աշխատում ենք փորձնական՝ beta վիճակով ու սպասում՝ ձեր խիստ դիտարկումներին։
Այսօր՝ հունիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների ցանկերը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցերը:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 09:37.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.