Азербайджанская община Нагорно-Карабахского региона Азербайджана распространила заявление в связи с 28-й годовщиной оккупации Лачина. Qarabax_icma_bina_080811.jpg
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ ադրբեջանի նախագահին
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ադրբեջանի նախագահ իխլամ ալիևի հերթական հայտարարությանը: Նա նշեց, որ թեև չի ցանկանում վիրավորել, սակայն դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չի համարում:
Արցախի նախագահը նշեց, որ ալիևն ասել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: «Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրե՞լ, պարոն ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են, այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ալիևի հաջորդ հայտարարությանը՝ «մեր հին քաղաք Երևանը տվել ենք Հայաստանին, դա չի կարելի ներել», Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Դուք հնարավորություն ունեք չակերտավոր ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար ադրբեջանի համար»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատրաստ են խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի լուծմանը, և փուլային լուծում կարող է լինել մի տարբերակով․ «Առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո բանակցություններ, այլ տարբերակ չի լինելու»,-ասաց նա:
Начались съемки фильма «Вальтер» о Нагорном Карабахе: в главной роли – брат Сами Насери
21 июня, начались съемки фильма «Вальтер», режиссером которого выступит создатель проекта «Фига.ро» – Роберт Дэф, который родом из столицы Арцаха (НКР) Степанакерта, пишет ...
Интересно, что в роли главного героя фильма будет сниматься Биби Насери — французский актер, младший брат читать дальше
актера Сами Насери, исполнителя главной роли в фильмах легендарной кинофраншизы «Такси». Он сам – актер, сценарист, режиссер и продюсер, уже успевший о себе заявить в нескольких работах - таких, как «13 район», «Аиша», «Осиное гнездо», «Свободное падение» и других.
Действие фильма «Вальтер» разворачивается в 90-х годах 20-го века в Арцахе. Интересно, что француз Биби Насери будет играть армянина. Главный герой – его именем названа картина –находится на заработках в Москве, работает прорабом на стройке. Трагическое известие вынуждает его вернуться на родину, в Нагорный Карабах, чтобы спасти или похоронить мать. «Это ода о сыновней любви», – рассказали авторы картины экспертам.
В аэропорту Вальтера встречает сын погибшего друга (у которого пропали без вести мама и бабушка), и они вместе поэтапно проходят путь в поисках родных. История развивается на фоне Карабахского конфликта, в военных условиях. Чем дальше, тем больше Вальтеру приходится сталкиваться с тем, что происходит на его Родине..
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետևողական ջանքերն՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք»:
Ստեփանակերտի թատրոնը նոր բեմադրություններ է իրականացնում հատուկ առցանց հարթակի համար
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները համավարակի տարածման պատճառով ավելի քան չորս ամիս բեմ չեն բարձրացել, չեն հաղորդակցվել թատերասերների հետ, բայցև պարապուրդի չեն մատնվել:
անդիսատեսի հետ կապը պահպանելու, չլճանալու նպատակով թատրոնում փոքր խմբերով ներկայացումներ են բեմադրվում, որոնք նկարահանվում են և ցուցադրվում վիրտուալ տիրույթում: Թատերարվեստի երկրպագուները պարբերաբար հնարավորություն են ունենում վայելելու սիրելի արտիստների խաղը՝ թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված ներկայացումները դիտելով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանն ասաց, որ մի քանի ամիս անգամ փորձեր չէին կարողանում կազմակերպել, քանի որ ռիսկի դիմելը ճիշտ չէր լինի: 12.jpg
Մտածելով, որ ստեղծված իրավիճակը կարող է երկարատև լինել, իսկ անգործության մատնվելը թե՛ դերասանի, թե՛ հանդիսատեսի համար վատ է, որոշվել է նոր ներկայացումներ բեմադրել, նկարահանել դրանք ու հրապարակել առցանց հարթակում, ինչն, ըստ Խաչատրյանի, այնքան էլ չի փոխանցում թատրոնի էությունը, քանի որ թատրոնը կենդանի շփում է սիրում:
«Աշխատանքի ընթացքում են նոր մտահղացուներ ծնվում. բեմադրեցինք Դանիիլ Խարմսի ստեղծագործության հիման վրա «Նամակը» մոնոներկայացումը: Այժմ աշխատում ենք Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» ստեղծագործության բեմականացման վրա: Չենք հարմարվում այս իրավիճակին, բայց փորձում ենք այլ տեսանկյունից նայել խնդրին, քանի որ ստեղծագործող մարդը կարիք ունի անընդհատ պրպտելու, նոր գաղափարներ ծնելու, և ես փորձում եմ հարցին դրական կողմից նայել»,- նշեց գեղարվեստական ղեկավարը:
13.jpg
Ինչ վերաբերում է թատրոնի դերասանական կազմին, ապա թատերախմբում մեծամասամբ երիտասարդներ են: Ավագ դերասաններից շատերը զիջումների են գնացել՝ երիտասարդներին դրսևորվելու հնարավորություն տալով: «Երբ ստանձնեցի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, թատրոնում մի քանի երիտասարդ դերասան կար, մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներ էին, իսկ միջին սերնդի դերասաններ չկային: Մտածեցի, որ գուցե կոշտ լինեն այն քայլերը, որոնց դիմում եմ, բայց դա է թատրոնը փրկելու միջոցը. խնդրեցի մեր ավագ դերասաններին զիջումներ անել, թողնել հաստիքների կեսը և այլն: Ինձ համար հեշտ չէր, դժվար էր, և ես նրանց խոստացել եմ, որ ժամանակի ընթացքում վերականգնելու եմ հաստիքները: Թատրոնը մշտապես նոր դերասանների, նոր շնչի կարիք ունի, և քննարկումներ են իրականացվում թատերական ստուդիայի վերաբացման նպատակով»,- ասաց Ռուզան Խաչատրյանն ու ընդգծեց, որ ձգտում են հետաքրքիր ներկայացումներ բեմադրել, որոնց շնորհիվ առանց որևէ մտավախության կարող են մասնակցել փառատոնների թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Անդրադառնալով թատրոնի հանդեպ հասարակության սիրուն, բազմաժանր ներկայացումների պահանջված լինելուն՝ Ռուզան Խաչատրյանը շեշտեց, որ Արցախը միշտ հայտնի է եղել իր չափազանց թատերասեր հանդիսատեսով, ինչի մասին են վկայում նաև Հայաստանի թատերական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: «Եթե ցանկանում էին իմանալ, թե ներկայացումը որքանով է հաջողված, այն ցուցադրում էին Արցախում: Այդպես էր ասում նաև իմ վարպետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Ղարաբաղն իրականում շատ մշակութասեր հասարակություն ունի, պարզապես պատերազմը ազդեց բոլոր ոլորտների վրա: Մարդկանց հոգսերը շատացան, բայց պետք է փաստեմ, որ գոնե այս վերջին տարիներին մենք մեծ ջանք ենք գործադրել հանդիսատեսին թատրոն բերելու համար, բայց դա արել ենք ոչ այն պատճառով, որ մարդիկ չէին ցանկանում թատրոն գալ, պարզապես նրանք չէին պատկերացնում, որ կարելի է ներկայացում դիտել ոչ թե թատրոնի, այլ ուրիշ շենքում: Հետաքրքիր ներկայացումների շնորհիվ կարողացանք գրավել հանդիսատեսին: Դեկտեմբերից դահլիճն 90 տոկոսով լեցուն էր»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ընդգծեց, որ այդ գործում ներդրում ունեցան Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, Արցախի հանրային հեռուստատեսությունը, որոնք անդադար անդրադառնում էին թատրոնին:
Ռուզան Խաչատրյանը չմոռացավ խոսել նաև թատրոնի շենքի վերականգնման մասին և հիշեցրեց, որ ութ տարի աշխատում են թատրոնի շենքից դուրս, քանի որ այն վթարային է: Դուրս են եկել թատրոնի շենքից, որովհետև այնտեղ պետք է վերականգնման աշխատանքներ իրականացվեին, սակայն ութ տարի է դեռ ձեռնարկումներ չեն եղել, բայց թատրոնի շենքի հարցը մշտապես պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է: Թատերախումբն աշխատում է Մշակույթի և երիտասարդության պալատում, իսկ հարազատ թատրոնի շենքի վերականգնումը նրանց ամենամեծ երազանքն է:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 10:49.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.