satsat.info - Показать сообщение отдельно - YAMAL արբանյակների ազդանշանը ՀՀ-ում
Показать сообщение отдельно
Старый 30.03.2013, 00:39   #1
online: 11764990
В Армении/В центре Еревана (ул. Пушкина 72)
 
Аватар для NAREK_ASTRALOVER
По умолчанию YAMAL արբանյակների ազդանշանը ՀՀ-ում

Այս բաժնում տեղադրում ենք Յամալ արբանյակներին վերաբերող նորություններ, փոխանակում կարծիքներ ՀՀ-ում ազդանշանի ու հեռարձակվող ալիքների շուրջ, հղում առնչվող հարցեր:

Ահա ֆրանս-իտալական THALES ALENIA SPACE ընկերության կողմից նախագծված և կառուցված Յամալ-402 նորագույն արբանյակին առնչվող ամբողջական տեղեկատվությունը: Արբանյակի օգտակար հագեցման գումարային ծավալը կազմում է KU տիրույթի 46 հաճախականություն, ինչը համարժեք է 36 MHz ուժգնությամբ 66 հաճախականությունների հագեցվածության, որոնք տեղաբաշխված են KU տիրույթի դասական 7 միջակայքերից 5-ի երկայնքով.
Band-D (10700-10950) - միայն "Ռուսաստանյան" ֆիքսված ճառագայթ
Band-C (10950-11200) - ուղղահայաց բևեռացման հաճախականությունները կարող են գտնվել միայն "Ռուսաստանյան" ֆիքսված ճառագայթի վրա, իսկ հորիզոնական բևեռացմաններն` միայն եվրոպական ֆիքսված ճառագայթի վրա: Միաժամանակ սույն հատվածի թե հորիզոնական և թե ուղղահայաց բևեռացմամբ հաճախականություններն "կրկնակի գործածման սկզբունքով" տեղակայված կլինեն հարավային/աֆրիկայն ֆիքսված ճառագայթի վրա
Band-A (11200-11450) - միայն "Ռուսաստանյան" ֆիքսված ճառագայթ
Band-B (11450-11700) - միայն "լայն Հյուսիսային" ֆիքսված ճառագայթ
Band-G (12500-12750) - միայն "լայն Հյուսիսային" ֆիքսված ճառագայթ

Ահա արբանյակի հաճախականությունների առավել մանրամասն կառուցվածքային պլանը (իրականում որոշ հաճախականություններ կարող են փոքր-ինչ շեղված լինել նոմինալ արժեքներից).
Untitled 18.jpg

Հիշատակված 46 տրանսպոնդերներից 18-ը 36 MHz հզորությամբ գտնվել են Ռուսաստանյան ճառագայթի վրա, 12-ը 72 MHz գերբարձր ուժգնությամբ տեղաբաշխվելու են Հյուսիսային ճառագայթի վրա, իսկ մնացյալ 54 MHZ ինտենսիվությամբ 16 հաճախականություններից 8-ը գործարկվելու է Հարավային/Աֆրիկյան ճառագայթում, 4-ը` եվրոպական, իսկ վերջին 4-ը` դարձյալ Ռուսաստանյան ճառագայթում:

Իսկ ստորև ներկայացված են արևելյան լայնության 54.9 աստիճանում տեղակայված ՅԱՄԱԼ-402 արբանյակի ծածկույթի 4 ֆիքսված գոտիների իրական քարտեզները.

Ռուսաստանի պետական սահմանների ուրվագծերը կրկնող ու պարփակող "Ռուսաստանյան" ֆիքսված ճառագայթ.
Untitled 11.jpg Untitled 12.jpg

Լայն Հյուսիսային ֆիքսված ճառագայթի սպասարկման գոտին.
Untitled 13.jpg Untitled 14.jpg

Եվրոպական և Հարավային ֆիքսված ճառագայթերի ծածկույթի գոտիները.
Untitled 15.jpg Untitled 17.jpg

Հավելեմ նաև, որ չնայած այն բանին, որ ԳազՊրոմի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Ռուսաստանյան նեղ ճառագայթն իբրև թե չի ծածկում ՀՀ տարածքը, այդ չի համապատասխանում իրականությանը, և վերևում ներկայացված քարտեզները շատ ավելի ստույգ են: Հասկանալի պատճառներով, բացառությամբ աֆրիկյան ճառագայթի, մնացյալ առավել կարևոր երեք ճառագայթները շատ լավ ծածկում են ՀՀ-ն և Արցախը:*

Այսօր արդեն գործարկվեց "ալիքներով բեռնված" առաջին հաճախականությունը Ռուսաստանյան նեղ ճառագայթի վրա, որն իրենից ներկայացնում է մինչև օրս Աստրա 1Ֆ արբանյակից հեռարձակվող 11303 MHz հաճախականության փոքրիկ մուլտիպլեքսի ճիշտ կրկնօրինակը, սակայն արդեն առավել մեծ հոսքային արագությամբ, ինչը վկայում է շուտով` ապրիլի 9-ից, նոր ալիքների ավելացման մասին:

YAMAL-402 (Russia beam) at 54.9 E

Հաճախականությունը` 11265 MHz
Բևեռացումն` ուղղահայաց
Հոսքային արագությունը` 30000 Ksps
Հաղորդման սխալների ճշգրտման գործակիցը` 3/4
Հեռարձակման ձևաչափը` DVB-S/MPEG-2/SD
Բոլոր ալիքներն հեռարձակվում են առանց կոդավորման
Մատակարար`GAZPROM SPACE SYSTEMS

Test (test card)

SID-1; PMT-256; VPID-512; APID-4112; PCR-512
Պատկերի լուծումը: 704x576x25 4:3
Լեզուն: Ռուսերեն
Ծրագրերի Էլեկտրոնային ՈՒղեցույց: բացակայում է

...2 (...+2 URAL)

SID-2; PMT-257; VPID-513; APID-4114; PCR-513
Պատկերի լուծումը: 720x576x25 4:3
Լեզուն: Ռուսերեն (սակայն արտսահմանյան ֆիլմերի և սերիալների ցուցադրման ժամանակ աջ բարձրախոսով հեռարձակվում է օրիգինալ ձայնը)
Տելետեքստ: Առկա է
ԾԷՈՒ: բացակայում է
-----....ru

re...2 (REN TV+2 URAL & West Siberia)
SID-300; PMT-300; VPID-301; APID-302; PCR-301
Պատկերի լուծումը: 704x576x25 4:3
Լեզուն: Ռուսերեն
ԾԷՈՒ: բացակայում է
-----ren-tv.com

re...0 (REN TV Moscow)
SID-400; PMT-400; VPID-401; APID-402; PCR-401
Պատկերի լուծումը: 704x576x25 4:3
Լեզուն: Ռուսերեն
ԾԷՈՒ: բացակայում է
-----ren-tv.com

Offtop
вне форума  
12 спасибо:
 
Page generated in 0.08525 seconds with 18 queries