ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի որդիները սկսել են բանակցություններ վարել «Ռոստելեկոմ» ընկերության հետ, որպեսզի Քոչարյանների անվան հետ կապվող Թիվ 5 (նախկին Արարատ) հեռուստաընկերությունը հեռարձակվի նաեւ այն մարզերում, որտեղ ներկայացված չէ։ Միաժամանակ ակտիվորեն բանակցություններ են ընթանում, որպեսզի հեռուստաընկերության հաղորդումները եթեր հեռարձակվեն նաեւ Արցախում։ Այս ամենի նպատակն այն է, որպեսզի քոչարյանական պրոպագանդան հասանելի լինի բոլորին։ Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ բացի ՀՀԿ-ին պատկանող նախկին «Արարատ» հեռուստաընկերությունից Քոչարյանի անվան հետ են կապվում մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են երկրորդ նախագահի կողմից, որպեսզի քննադատեն գործող իշխանություններին։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն Քոչարյանի թիմակիցները, նրա որդիներ՝ Լեւոնի եւ Սեդրակի միջոցով արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել գնելու նաեւ ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը։ «Հ3» հեռուստաընկերությունն, տեղեկությունների համաձայն մարտի վերջին հանդես կգա ռեբրենդավորված՝ «MoTV» անվամբ: Առևտրային գործարքն ու պայմանավորվածություններն արդեն կատարվել են: Քոչարյանի որդիներին լրատվական դաշտում համախոհներ ձեռք բերելու հարցում աջակցում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Վերափոխված հեռուստաընկերությունը հիմնականում ունենալու է այն գիծը, որը առաջ է տանում Թիվ 5-ը։
Նշենք, որ տեղեկության հավաստիությունը ճշտելու համար -ը կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Վերջինս սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Լուրերը, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է, հաստատվում են։ Մինչև ապրիլի սկիզբը «Հ3»-ի փոխարեն եթեր կմտնի «ՄՕ» TV-ն։
Մեր հավաստի տեղեկություններով՝ «Հ3»-ը գնել է Ռուսաստանի մեծահարուստ մի հայ, և այն այսուհետ լինելու է երաժշտական և ժամանցային ալիք։
«Հեռուստաընկերության գրեթե ողջ թիմը փոխվել է, այն վերազինման փուլում է և ակտիվ պատրաստվում է նոր եթերաշրջանին»,- հայտնում է մեր աղբյուրը՝ նշելով, որ այժմ հակասական լուրեր են շրջանառվում հեռուստաընկերությունում, հստակ ոչինչ չի ասվում։
Նշենք, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասրյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին։
Последний раз редактировалось Volodya; 18.03.2019 в 01:25.
Հ3 հեռուստաընկերությունը վերափոխվում է motv-ի: Փոխվել է հեռուստաընկերության ղեկավարությունը: Նոր գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը վստահեցնում է, որ այն դառնալու է նոր հեռուստաընկերություն՝ նոր բովանդակությամբ և ձևաչափերով:
սոցիալական մեդիայի հաղորդումների բովանդակությունը տեղափոխելու ենք հեռուստատեսություն: Այսինքն, մեր ստեղծած բոլոր հաղորդումները կարողանալու են մրցակից դառնալ Յություբի, Ինստագրամի և այլ ցանցերի հայկական շուկայում եղած լավագույն հաղորդումների հետ»,-պարզաբանում է Թադևոսյանը:
Նրա խոսքով, հիմա Հայաստանում հեռուստադիտողը ավանդական մեդիայից պահանջում է լինել ավելի կրեատիվ, ավելի ազատ և նորարար: Եվ իրենք, արձագանքելով այդ պահանջներին, հայտ են ներկայացնում հեռուստաշուկայում դառնալ նորարար և նոր շունչ տալ հայկական հեռուստաեթերին:
Motv-ում՝ շուկայի մարքեթինգային վերլուծության հիման վրա որոշել են իրենց թիրախային լսարանը՝ մինչև 50 տարեկան մարդիկ, ովքեր այսօր իրենց անհրաժեշտ մեդիա բովանդակությունը փնտրում են սոցիալական ցանցերում:
Նրանք խոստանում են երիտասարդներին ու միջին տարիքի քաղաքացիներին՝ 35-ից մինչև 50 տարեկան, նոր հեռուստաարտադրանքի միջոցով կրկին վերադարձնել հեռուստաէկրանների մոտ:
«Հին և ծեծված դեմքեր չենք տեսնելու, մարդիկ կարիք ունեն նոր հեռուստատեսային կերպարների: Մենք առաջնորդվել ենք լսարանի կարիքներով»,- ասում է ալիքի գլխավոր պրոդյուսերը:
Այս խնդիրը լուծելու համար հեռուստատեսությունը համագործակցելու է հայտնի վլոգերների և դերասանների հետ:
«Մեր աշխատանքի տեխնիկական մեկնարկը կտրվի մարտ ամսից, ևս երկու ամիս պետք կլինի հունի մեջ մտնելու համար: Նշեմ, որ քաղաքական ուղղվածություն չունենք, և դա հասկանալի կլինի մեր լուրերից: Քաղաքական որևէ նպատակ չենք հետապնդելու»,-ավելացնում է Թադևոսյանը:
Նա վստահ է, որ իրենք կարողանալու են ֆինանսապես ինքնաբավ լինել, աշխատել առանց կողմնակի ֆինանսական հոսքերի. «Գումար ենք աշխատելու մեր հաղորդումների հովանավորներից և յություբից»:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 00:27.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.