Վիվա-ՄՏՍ-ն ազդարարել է Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին: Նոր սերնդի ցանցն առաջինն է Հայաստանում: 5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը:
Վիվա-ՄՏՍ-ի կողմից Հայաստանում 5G ցանցի զարգացումը կիրականացվի փուլ առ փուլ:
5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ: Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝ չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:
5G ցանցն այս պահի դրությամբ հասանելի է Երևանի փոքր կենտրոնում՝ առաջիկայում ընդլայնվելու հեռանկարով: 5G ցանցն առանցքային ենթակառուցվածք է աշխարհի քարտեզում երկրի վարկանիշի բարձրացման և ներդրումների ներգրավման առումով:
Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեությամբ վերահաստատում է Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում նորարարությունների առաջատարը լինելու փաստը: Մասնավորապես՝ 2009 թվականին, Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել 3G/UMTS/HSPA ցանցը: 2010-ի դեկտեմբերին ընկերությունը դարձյալ առաջինը Հայաստանում, գործարկել է 4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է այդ ցանցը կիրառող՝ աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը: 5G ցանցի գործարկումը ևս ընկերության նորարարությանը միտված ռազմավարության տրամաբանության շրջանակում է:
«Հայաստանում բաժանորդներին հասանելի 5G ցանցի գործարկմամբ՝ Վիվա-ՄՏՍ-ը վերահաստատում է երկրում տեխնոլոգիական առաջատար լինելը: Ցանցի հետ համատեղելի սմարթֆոններ օգտագործողները հնարավորություն կստանան զգալու նոր տեխնոլոգիայի բոլոր առավելությունները՝ հատկապես մեծածավալ բովանդակություն ներբեռնելիս, տեսանյութեր դիտելիս և հեռարձակելիս, ամպային խաղեր խաղալիս կամ պարզապես արագ Wi-Fi ցանց սփռելիս:
Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարություններն ամենևին ինքնանպատակ չեն: Մենք պարզապես անում ենք այն, ինչ պետք է անենք: 5G-ն բաժանորդների հանդեպ մեր վերաբերմունքի դրսևորումն է, քանի որ մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույն ծառայությունները և լուծումները: Միևնույն ժամանակ, 5G-ն ինչպես և մեր մյուս ձեռքբերումներն ու նվաճումները, թիմային ոգու և քրտնաջան և աշխատանքի արդյունք է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերության աշխատակիցներին»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը
«Apple Inc.» ընկերությունը համապատասխան կարգաբերումներ է արել 5G տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնների համար, որպեսզի օգտագործողները հնարավորություն ունենան օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի 5G ցանցից: Դրա համար՝ Apple հեռախոսը նախ պետք է համատեղելի լինի 5G տեխնոլոգիայի հետ: 5G ցանցը հասանելի է iOS 16.4 թարմացմամբ Apple հեռախոսների համար: Մյուս առանցքային մատակարարների հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի։ Այս մասին ........-ը տեղեկանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա նիստի օրակարգից։
Ըստ նախագծի՝ «ՄՏՍ Հայաստանի» գործարքը մերժվում է՝ հիմք ընդունելով ԲՏԱ նախարարության իրավասու մարմնի կողմից ստացված գրությունը, որ նշված գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։
Մի քանի օր առաջ 31.5e-ից LNB որոշեցի հանեմ(135սմ - ֆոկուսում 36e), փորձեցի նաև 52e-ն(միայն 12264 V և 12303 V), սիգնալ կար, բայց դրեցի 26e.
52e-ն ու 52.5e-ն մի LNB-ով 1մ-ոցով նորմալ կարելի ա դնել, մենակ 52.5e-ի MENA луч-ը մի քիչ թույլ կլինի:
Մի քանի օր առաջ 31.5e-ից LNB որոշեցի հանեմ(135սմ - ֆոկուսում 36e), փորձեցի նաև 52e-ն(միայն 12264 V և 12303 V), սիգնալ կար, բայց դրեցի 26e.
52e-ն ու 52.5e-ն մի LNB-ով 1մ-ոցով նորմալ կարելի ա դնել, մենակ 52.5e-ի MENA луч-ը մի քիչ թույլ կլինի:
mersi shat isk karoxa cragir imanas heraxosi vor tochni cuyc ta te ichqan petqa teqvi 36-ic 52-i vra ?
Եղբայր ինչ հետաքրքիր բան կա 26֊ի վրա, երևի սպորտները, բայց շարինգ կա էտ բորտի վրա՞։ Ճիշտն ասած ոչ սետանտաները ոչ մատչերը որոնք մի ժամանակ եվրո կամ աշխարհի ընտրական խաղերը ցույց էին տալիս հիմա էլ չեն ցույց տալիս
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 14:36.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.