Ռեգիոնալ գերլարվածության շաբաթից հետո Հայաստանը, կարծես թե, աստիճանաբար վերադառնում է բնականոն կենսագործունեության հուն, վերադառնում է որպես հաղթող, ինչը, սակայն, բացարձակապես չպետք է բերի էյֆորիայի: Բանն այն է, որ էյֆորիան հաղթանակի թիվ մեկ վտանգն է և թշնամին: Առավել ևս, որ կա շատ ավելի պարզ ու կարևոր մի հանգամանք: читать дальше
Մենք պետք է արձանագրենք կարևոր մի իրողություն՝ հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս գործընթացում մենք կարող ենք ունենալ բազմաթիվ լոկալ հաջողություններ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի, սակայն մենք չենք կարող, իրավունք չունենք իրադրությունը գնահատել հաղթանակի «ավարտական ակտի» տրամաբանությամբ, որովհետև խնդիրը, մարտահրավերը, որ կա մեր առաջ իրականում՝ շատ լայն ու ընդգրկուն է մշտապես: Հետևաբար՝ լայն ու ընդգրկուն է նաև հաղթանակ հասկացությունը, կամ հաջողություն հասկացությունը: Այն ներառում է ոչ միայն զուտ ռազմական ինչ-որ խնդրի լուծում, այլ ռազմական, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի այլ ուղղություններ, ընդ որում՝ անընդհատ արդիականացման տրամաբանությամբ:
Այսինքն՝ մեզ համար այդ իմաստով չկա կայացած հաղթանակ, կա անընդհատ հաղթելու, ժամանակի ու տարածության մեջ անվերջ ձգվող հաղթանակ ապահովելու անհրաժեշտություն: Ավելին, մենք գործնականում հենց ավարտուն հաղթանակի տպավորությանը կամ մոլորությանը զոհ գնալով, ի վերջո, շեղվեցինք պետականության զարգացման անհրաժեշտ ճանապարհից և ավելի քան քառորդ դար հայտնվել էինք ըստ էության մայթեզրին, միջազգային զարգացումների ու կյանքի մայթեզրին: 2016-ին, հետո 2018-ին մենք քայլ առ քայլ վերադարձանք ճանապարհ և հիմա չունենք շեղվելու իրավունք, չունենք հաղթանակ հասկացությունն իբրև ավարտական ակտ ընկալելու իրավունք: Ըստ այդմ, երբ խոսվում է այն մասին, որ տավուշյան գերլարված շաբաթից երկիրը վերադառնում է բնականոն կենսագործունեության հուն, դա ընդամենը նշանակում է, որ ռազմական ուղղությամբ կենտրոնացումից, հաղթանակի խնդիրը գալիս է տնտեսական, քաղաքական, իրավական, կրթական ուղղությունների վրա կենտրոնացում՝ հաղթանակն ապահովելու անփոփոխ տրամաբանությամբ և հրամայականով: Ի վերջո, այդ ուղղություններում հաջողության վրա է հիմնված լինելու Հայաստանի որևէ ռազմական հաջողություն և հակառակորդին խաղաղություն պարտադրելու լայն կարողություն: Անընդհատ հաղթել ու զարգանալ մշտապես խաղաղություն պարտադրելու կարողության համար, և մշտապես կարող լինել պարտադրել խաղաղություն, արդիականացման գործընթացը անընդհատ պահելու համար: Կենսագործունեության այլ տրամաբանություն ու բանաձև ունենալու շքեղություն մեզ տրված չէ:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 06:29.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.