satsat.info - Показать сообщение отдельно - Армянский форум թվային հեռուստատեսություն DVB-T; DVB-T2
Показать сообщение отдельно
Старый 16.11.2021, 19:42   #627 (permalink)
online: 84756
Подмигивание Հրապարակվել է լսողական ծրագրի հաճախական&

Հրապարակվել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակցի հայտը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 16-ին, գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության հայտի հրապարակման, «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման, «ՔԱՆԹՐԻՆԵԹ», «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՖԼԱՅՆԵՏ», «ՖՐՈՒԹՆԵԹ», «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ», «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ԴԻԼԱՐՄ», «Ց.Ա.Ա.Ա.Է.» և «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերությունը հրապարակեց հայտը, ներկայացնելով իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու, որոշում կայացնելու և լիցենզիան տրամադրելու համար ունենալու է մինչև 60 օր:

Հանձնաժողովը քննարկել և հաստատել է «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ դիմումը:

Քննարկելով «ՔԱՆԹՐԻՆԵԹ», «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՖԼԱՅՆԵՏ», «ՖՐՈՒԹՆԵԹ», «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ», «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ԴԻԼԱՐՄ» և «Ց.Ա.Ա.Ա.Է.» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ըկերությունները իրականացրել են տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև Ընկերությունների ներկայացրած պարզաբաբանումների արդյունքում, Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

«ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտի ընդունման պատճառ էր հանդիսացել Ընկերության «Զանգեզուր ՏՎ» տեսալսողական ծրագրի 2021 թվականի հոկտեմբեր 17-ի եթերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում՝ ընտրությունների քվեարկության օրը քարոզչական կամ քարոզչությանը նպաստող նյութի հեռարձակման միջոցով սահմանված կարգի պահպանման վերաբերյալ դրույթների պահանջների խախտում։ Հանձնաժողովը ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշում է կայացրել «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով սահմանված տույժը՝ գրավոր նախազգուշացում:
Изображения -->
Тип файла: jpg 8-Օգոստոս.jpg (65.8 Кб, 0 просмотров)
вне форума  
 
Page generated in 0.09782 seconds with 18 queries