satsat.info - Показать сообщение отдельно - Армянский форум թվային հեռուստատեսություն DVB-T; DVB-T2
Показать сообщение отдельно
Старый 18.07.2021, 04:20   #611 (permalink)
online: 8726093
По умолчанию

Կարող է՞ որևէ մեկին հանդիպել է այս պրոբլեմը, և եթե այո ինչ ընդունիչների հետ:
Կա այսպիսի DVB-T2 BBK SMP017HDT2,
читать дальше
որը նորմալ բոլոր ալիքները ցույց տալիս է եղել: Բայց արդեն քանի օր է Արմենիա TV-ն պատկերը չկա, իսկ ձայնը հայտնվում է, եթե ձայնը բարձրացնում կամ իջեցնում ես: Արմենիայի ձայնագրությունը այդ ընդունիչի վրա, հետո որպես մեդիաֆայլ այդ նույն ընդունիչի վրա նորմալ ցույց է տալիս: Ծրագրի թարմացումը արտադրողի կայքի հասանելի ծրագրով իրավիճակը չի փոխում:
Համեմատելով թվային ցանցի բոլոր ալիքների ձայնագրությունները, կա միայն մի տարբերություն՝ բացի Արմենիայից, բոլոր ալիքները ունեն "Параметр GOP формата" և այն այսպիսին է
Код:
Параметр GOP формата                     : M=4, N=32
Այսինքն BBK-ն առանց GOP տվյալի(Group of Pictures) չի գտնում "опорный кадр"-ը և չի ապակոդավորում MPEG հոսքը: Nano 3-ը արբանյակից առանց պրոբլեմ ցույց է տալիս Արմենիա TV-ն:
Եթե այս պրոբլեմը որևէ այլ ընդունիչի հետ նույպես կա և որևէ մեկի հանդիպել է կխնդրեի նշել:
Ովքեր թվային ցանցին միացած են ոչ արբանյակից(այսինքն Ձեր մոտի հաղորդիչ կայանը ազդանշանը արբանյակից չի ստանում - եթե կա HD կամ մարզային ալիք, հաստատ արբանյակից չի), եթե դժվար չէ ձայնագրել Արմենիայից մի փոքր կտոր(5-10 վրկ) և ներբեռնել այստեղ համեմատելու համար:
вне форума  
 
Page generated in 0.07413 seconds with 18 queries