satsat.info - Показать сообщение отдельно - Армянский форум "Աստրա արբանյակների ազդանշանը Հայաստ&
Показать сообщение отдельно
Старый 22.10.2018, 19:31   #496 (permalink)
online: 11764990
В Армении/В центре Еревана (ул. Пушкина 72)
 
Аватар для NAREK_ASTRALOVER
По умолчанию

Цитата:
Сообщение от AvikkocinyanПосмотреть сообщение
Բարեւ բոլորին ։Տղեք ջան ով ունի 19 ու 9 աստիճանները մուլտիֆիդով 13 կենտրոնում ։1մ օֆսետ թասա։9 ի xtrai տպն չբռնեց իսկ 19 ոչ մի բան չբռնեց։ Ու մոտ ինչ տարբերակ կա

Ավիկ ջան, ինձ մոտ 170սմ ամբողջական օֆսեթ թասի վրա կենտրոնում 13 աստիճանն է, իսկ 9-ը՝ մուլտիֆիդի վրա է, ու ի միջի այլոց, շատ լավ բռնվում է՝ թեև ֆոկուսից 4 աստիճան հեռու է: 9 աստիճանի վրա հետաքրքիր են ռուսական RTG International, Karusel International, ֆրանսիական առաջատար M6, W9, 6ter ալիքները, հունգարական պետական M1, M2, Duna M4, M5 Duna World, ինչպես նաև գերմանական VIVA/Comedy Central, Nickelodeon, Servus TV, Deutsches Musik Fernsehen, Deluxe Music, հունական ANT1 Europe (ԱնտԷնա) ալիքները: Կան նաև շուրջ 5-6 ֆրանսալեզու աֆրիկյան ալիքներ: Սակայն քանի որ ալեհավաքդ 1-մետրանոց է, մուլտիֆիդում մի շարք հաճախականություններ կարող է թույլ բռնվեն՝ հատկապես 12034-ը: Իսկ ինչ վերաբերում է 19,2 աստիճանի Աստրային, ապա 13-ը կենտրոնում և 9-ը մուլտիֆիդում տարբերակով այն համատեղելի չէ: Խաչիկը ուզում էր ինձ մոտ մուլտիֆիդով տեղադրել Աստրան, սակայն կոնվերտերն ուղիղ ամրակայող մետաղյա ձողի վրա է ընկնում՝ զրոյացնելով ողջ ազդանշանը: Աստրան նայելու համար թերևս ավելի ճիշտ կլինի մոտորիզացնել ալեհավաքդ, հակառակ դեպքում դիտել միայն 13 ու 9 աստիճանի արբանյակները, քանի որ բոլորն իրար հետ համատեղելի չեն: Թեև Եվրոպայում երբեմն ֆոկուսում տեղադրում են 19,2 կամ 16 աստիճանները, իսկ մուլտիֆիդի վրա հավաքում 13-ն ու 9-ը, այնուամենայնիվ, Հայաստանում այդ տարբերակը միանշանակ չի գործի. Հոթբըրդի և 9 աստիճանի Եվրոբըրդի ազդանշանը շատ թույլ կլինեն:

Բացի այդ՝ սովորական 1-մետրանոցով Աստրայից կբռնես միայն 1Մ արբանյակի լայն ճառագայթի վրա գրտնվող հաճախականությունները, որոնց վրա ներկայումս գտնվում է շուրջ 120-122 ալիք, սակայն բացի ռուսաստայան ալիքների միջազգային տարբերակներից, մի քանի լրատվական ալիքներից ու իսպանական պետական RTVE-ի միջազգային ալիքից, ինչպես նաև գերմանական MTV, VIVA/Comedy Central, Nickelodeon ալիքներից ուրիշ բաց ալիքներ չկան:

Ինձ մոտ քանի որ ալեհավաքը 170 սմ է, 9-ի վրայի հունական ճառագայթի տրանսպոնդերները 15:00ից մինչև առնվազն գիշերվա 03:00-ը հոյակապ բռնվում են: նմանապես և նորդիկ ճառագայթն է բռնվում, սակայն քանի որ ուկրաինական XTRA TV-ի հաճախականություններն անմարդկային բարձր մոդուլյացիայով են (DVB-S2/8PSK/FEC 5/6) հեռարձակվում, OPENBOX AS4K CI ընդունիչս չի կարողանում սկանավորել ալիքները:
Հաստատ գիտեմ՝ մեծ ալեհավաքովս ֆոկուսում 19 աստիճանի Աստրա 1Մ արբանյակի երվրոպական ճառագայթի ստորին դիապազոնի մի շարք հաճախականություններն են էլ բռնվում 10744, 10758, 10876, որովհետև մի քանի որէ, ինչ անգամ 1մետրանոց մոտորիզացված փաքր թասով նշվածներից երկուսը մի պահ կանաչում են, և ազդանշանի սանդղակ է հայտնվում:

ներկա պահի դրությամբ 130սմ-անոց թասով օրինականորեն նայում եմ 85,2 աստիճանի Telekarta փաթեթը, ինչպես նաև 90 աստիճանի Յամալ արբանյակը: 170սմ-անոց մեծ թասով 16, 13(ֆոկուս), 9, 4,8 աստիճանները և 105սմ-անոց մոտորիզացված ալեհավաքով մնացած արբանյակները:

Ցանկության դեպքում կարող ես այցելել իմ տուն և տեղում գործնականորեն ծանոթանալ իրավիճակին: Ավելին, կտեսնես ողջ Հայաստանի մասշտաբով թերևս էքսկլյուզիվ հանդիսացող նոր CI+ CAM Module-ով և նոր սերնդի ոսկե քարտով օրինականորեն բացվող 13 աստիճանի իտալական հանրահայտ TIVUSAT փաթեթը (ֆրանսիական BIS television-ի քարտն ու SMIT Viaccess Secure մոդուլը պատվիրել եմ, դեկտեմբերի վերջ - հունվարի սկիզբ կառաքվի Երևան): Կփորձեմ մոտ օրերս համապատասխան բաժնում լուսանկարները տեղադրել:

Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 22.10.2018 в 19:37.
вне форума  
5 спасибо:
 
Page generated in 0.08208 seconds with 17 queries