satsat.info - Показать сообщение отдельно - YAMAL արբանյակների ազդանշանը ՀՀ-ում
Показать сообщение отдельно
Старый 02.05.2013, 10:54   #6 (permalink)
online: 11764990
В Армении/В центре Еревана (ул. Пушкина 72)
 
Аватар для NAREK_ASTRALOVER
По умолчанию

Цитата:
Сообщение от merkuriПосмотреть сообщение
ребята у кого есть сигнал на ямал-300к - 12649 H 27500????

Եթե Դու բնակվում ես Հայաստանի տարածքում, և խոսքը գնում է 12650 H 27500 FEC 5/6 (DVB-S2/8PSK), ապա, բնականաբար, չպետք է կարողանաս բռնել այդ հաճախականությունը, քանի որ Յամալ-300Կ արբանյակն ունի 2 հյուսիսային ճառագայթ, որոնցից առաջինը հիանալի կերպով ծածկում է ողջ ՀՀ-ն ու Արցախը, մինչդեռ երկրորդը, որից էլ հեռարձակվում է վերոհիշյալ հաճախականությունը, ՀՀ-ն առհասարակ չի ծածկում:
Հյուսիսային1 Untitled 74.jpg
Հյուսիսային2 Untitled 75.jpg

Բացի այդ` տվյալ տրանսպոնդերի վրա առանձնապես արժեքավոր և մեզ համար պիտանի բան չկա էլ. ... 0; ...+2 ալիքները շատ լավ բռնվում են նաև 54.9 աստիճանի Յամալ-402 արբանյակից, իսկ ТВ ЮГ ДОН ալիքն առանձնապես մի բարձրակարգ ալիք չէ, և այն կարող եք նայել նույն 90 աստիճանի Յամալ-201-ի C-band հաճախականություններից մեկի վրա, կամ կոդավորված տեսքով Tricolor փաթեթում:
Շատ ավելի արժեքավոր է 11094 H 30000 FEC 5/6 (DVB-S2/MPEG-4/8PSK) հաճախականությունը, ոիր վրա են ...+4;...+7;СТС+7;ПЕРЕЦ+7;ДОМАШНИЙ+7, СТРЕЛА-ТВ, HD Media ալիքները:
Սակայն հարկ է նշել, որ Յամալ-300Կ-ն այս աստիճանում ժամանակավորապես է կայանվել մինչև Յամալ-401-ի ժամանումը, որն էլ մշտական ծառայության է անցնելու 90 աստիճանում, և որի բոլոր 3 ճառագայթերը ծածկելու են ողջ ՀՀ-ն ու Արցախը, իսկ Յամալ-300Կ-ն փախադրվելու է 163.5 աստիճան` ապահովելու հեռավոր արևելքում հեռահաղորդակցություն և կապ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի Միջև: Հենց այդ պատճառով էլ "Հյուսիսային2" ճառագայթն ի սկզբանե նախագծված է ծածկելու Ռուսաստանի ծայր արևելյան հատվածը, այլ որ թե ՌԴ արևմտյան մասը, որը Յամալ-402-ի գործառույթն է:
Հ.Գ. Հաջորդ հաղորդագրության մեջ մանրամասն կներկայացնեմ 90 աստիճանում գալիք Յամալ401-ի ծածկույթի գոտիների քարտեզներն ու տեխնիկական տվյալները:

Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 02.05.2013 в 12:52.
вне форума  
4 спасибо:
 
Page generated in 0.07221 seconds with 18 queries