che uxaki chgiten inchen cuyc talu dzerqi tak inch enknuma miacnumen
Isk hima lurj...
Ս.թ. սեպտեմբերի 19-ից Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության կողմից փոփոխվել է ռուսական “Կուլտուրա” ալիքի կոդավորման ձևաչափը: Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հավաստմամբ եռօրյա ժամկետում “ՀՀՌՑ” ՓԲ ընկերությանը կտրամադրվեն ալիքի ապակոդավորման նոր քարտերը: Մինչ այդ ալիքը ժամանակավորապես չի հեռարձակվի:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
ev...
2016 թվականի հոկտեմբերի 20-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկելու է անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատման գործընթացը:
Հորդորում ենք, մինչև նշված ժամկետը պատրաստ լինել հեռուստատեսային տեղեկատվությունը ստանալ բացառապես թվային հեռարձակմանը համապատասխանող հեռուստատեսային սարքավորումներով:
Տեխնիկական օժանդակություն ստանալու համար կարող եք դիմել <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը (010) 65-37-87 և 8797 հեռախոսահամարներով:
<<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերություն:
Աշունը նոր սկիզբ է, գույների և տրամադրության իսկական հրավառություն: Աշնանն էլ սովորաբար հեռուստաընկերությունները անցնում են նոր եթերաշրջանի՝ ներկայանալով նոր ծրագրերով և անակնկալներով:
21tv-ն, ինչպես միշտ, ակտիվորեն պատրաստվում է նոր եթերաշրջանին: Սեպտեմբերի 26-ից 21tv-ն կներկայանա ավելի գունեղ, երաժշտական փաթեթավորմամբ և հագեցած ծրագրային նորություններով:
Այսուհետ հեռուստաընկերությունը ներկայանալու է նոր լոգոտիպով և նոր նշանաբանով, սակայն առաջվա պես աշխատելու է իր հեռուստադիտողին միայն լավագույնը մատուցելու մղումով:
Լինելու են ինչպես սպասված, այնպես էլ միանգամայն անակնկալ փոփոխություններ: Նոր եթերաշրջանում 21tv-ն ցուցադրելու է 2 նոր, հիթային հեռուստասերիալ՝ «Սև ցուցակ» և «Թյուդորներ»: Ի դեպ, վերջինս առաջին անգամ ցուցադրվելու է ամբողջությամբ՝ էրոտիկ, բաց տեսարաններով:
21tv-ի եթերում այսուհետ կարող եք դիտել նաև ֆուտբոլ: Արդեն մեկնարկել է Բունդեսլիգայի առաջնության ցուցադրությունը:
Սպասվում են բժշկական, հումորային հաղորդումներ, համաշխարհային աստղերի մենահամերգներ, վավերագրական ֆիլմերի շարք…
21tv-ն աշխատում է նոր հեռուստադեմքեր բացահայտելու՝ տարիներով մշակված քաղաքանությամբ: Այս եթերաշրջանում ևս ոչինչ չի փոխվել, այնպես որ հետևիր մեր եթերին՝ տեղեկացված լինելու նոր անակնկալներին:
Վերջ` անալոգային հեռարձակմանը. այսօր արդեն սկսել են անջատել
Այսօրվանից սկսվել է անալոգային հեռարձակման փուլային անջատումը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր անալոգային հեռարձակումն արդեն կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Այս օրերին թվային հեռարձակման կանեցնեն նաև մյուս բոլոր մարզերը. մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:
«Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի` մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:
Ինչ վերաբերում է կցորդ սարքերի արժեքին, ապա Առաքելյանը հայտնեց, որ դրանք արժեն 5000-200 000 դրամ, սակայն 200 000 դրամանոց սարքերը թանկ են իրենց այլ ֆունկցիաների հաշվին: Ըստ փոխնախարարի` որակյալ սարքերի միջին գինը 7500-12 000 դրամ է:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելը, ճիշտ է, ուշ մեկնարկեց, բայց այն ուշացած չէր: «2017-ին Հայաստանում այլևս չեք կարող գտնել հեռուստացույցեր, որոնց վրա անալոգային կրիչ լինի: Ընդհանուր առմամբ, թվային հեռարձակման անցնելու համար ծախսվել է 15,6 մլն դոլար, որից 12 միլիոնը` ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի ստեղծման համար, իսկ 1,7 միլիոնը` սոցիալական ծրագրի իրագործման համար: Ավելացած գումարը հարկերի և տուրքերի միջոցով վերադարձրել ենք ՀՀ պետբյուջե»,-ասաց Ամալյանը:
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 12:03.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.