Հանրապետական հեռարձակման թվային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով սույն թվականի հունիսի 7-ին հեռարձակումը եղել է եթերի խաթարումներով: Ներկայումս տարվում են տեխնիկական աշխատանքներ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստությունների համար:
Երևանում և մարզերում հեռուստատեսության թվային հեռարձակման՝ երեկվա և այսօրվա խափանումները կապված են մուլտիպլեքսավորման համակարգի հետ, և մասնագետները փորձում են շտկել անսարքությունը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը Media.am-ին փոխանցեց, որ թվային հեռարձակման համակարգում տեխնիկական խափանումները և անսարքությունները նկատվել են հունիսի 7-ին, ժամը 16:30-ից հետո: Դիագնոստիկայի, անսարքության վերացման աշխատանքը չի դադարել գիշերը և «այս պահին էլ շարունակվում է» (հեռախոսով հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 8-ի հետկեսօրին).
«Սարքավորումներն արտադրող «Էրիքսոն» ընկերության մասնագետների հետ հեռակա միացման միջոցով համատեղ իրականացվում է համակարգերի ստուգում, և հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամկետում խափանումների պատճառը, ինչպես նաև դրանց վերացման մեթոդաբանությունն արդեն կունենանք»:
(«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարն է՝ 010 65 37 87):
Իսկ ո՞րն է պատճառը, որ այս երկու օրերին հեռուստատեսային թվային հեռարձակման նույն խնդիրները չեն ունեցել նրանք, ովքեր, թվային հեռուստատեսություն են դիտում, պարզ ասած՝ այլ «ընկերությունների փաթեթներով»:
«Ձեր նշած կոնկրետ ընկերությունը հեռուստաընկերություններից ազդանշան ստանում է ուղղակիորեն և ոչ թե մեր միջոցով, իսկ քանի որ մեր սարքային բազաները բացառապես տարանջատված են և ընդհանուր ոչինչ չունեն, նրանց համակարգում այդ խնդիրը չկա»:
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 13-ին ժամը 08.00-ից մինչև 14.00-ն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պրոֆիլակտիկ աշխատանքներ: Նշված ժամանակահատվածում հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար:
В Армении завершился процесс распределения цифровых приставок DVB-T2 для телевизоров среди необеспеченных семей. Как сообщили в пресс-службе Министерства труда и по социальным вопросам Армении, распределение было проведено при помощи территориальных агентств социальной поддержки. В общей сложности роздано около 107.550 приставок для телевизоров.
ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
31 Օգոստոս, 2016 թ․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար տրամադրվող թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում ավարտվել են:
Последний раз редактировалось merkuri; 31.08.2016 в 23:42.
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 10:32.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.