I'm ban harcnem- ete 1.0 kam 1.1 metranoc tasi vra kentronum 19.2 dnem, ev multifildov 23.5 poorcem dnel, normal signal kberi 23.5 - ic? Te kentronum dnem 23,5?
Բարև Ռուսլան ջան: Ընդհանրապես 23.5 աստիճանի Աստրա 3Բ-ն անխափան ընդունման նպատակով ՀՀ տարածքի համար ալեհավաքի նախատեսված նորմատիվային չափը 135սմ-ից մինչև 150սմ-ն է: Հատկապես խոսքը վերաբերում է 12207 V 27500 8PSK մոդուլյացիայով և բարձր 5/6 FEC-ով հաճախականությանը, որն անգամ Օփենբոքս SX6-իս սանդղակող 57%-ից ցածր ազդանշանի դեպքում սկսում է կտրտել (ստուգված է փոքր`1մետրանոց ալեհավաքովս): Այսպիսով, քանի որ առհասարակ ԱՍՏՐԱ 3Բ-ի հաճախականությունների տեխնիկական չափորոշիչները բավականին բազմազան են, խորհուրդ կտայի կենտրոնում դնել 23.5 աստիճանը, իսկ մուլտիֆիդով ավելացնել 19.2 աստիճանը: Թեև 19.2 աստիճանի վրայի CanalSat France-ի և SKY Deutschland-ի տրանսպոնդերների FEC-երը, կարող է թվալ, թե ևս շատ բարձր են` համապատասխանաբար 5/6 և 9/10, այնուամենայնիվ, ազդանշանը կայուն է շնորհիվ գործածվող QPSK մոդուլյացիայի: Offtop
P.S. Օրինակ` ինձ մոտ 170սմ ալեհավաքս ուղղված է 19.2-ի վրա, իսկ մուլտիֆիդում` 9 աստիճանի Eurobird9Ա-ը: Նույնիսկ ամենաուժող ամպրոպի ժամանակ Աստրաներիս ազդանշանը 41-51%-ից պակաս չի իջնում:
NAREK_ASTRALOVER, Նարեկ ջան,
1) 1.70 թասով 19.2-ի միայն 1M ճառագայթի հաճախականությյուններն ես որսում /և բոլորը, թե մի քանիսը?/.
2) 1.70 ի վրա մուլտիֆիդով 23.5 էլի նորմալ սիգնալ չի բերի?
3) Եվ որտեղից ես գնել 1.70 թասը և ինչ գնով ?
Ռուսլան ջան, ասեմ, որ 1.70-ի պարագայում արդեն որևէ էական տարբերություն չկա, թե ֆոկուսում 19.2-ն է դրված (հեռավորությունը կենտրոնից կկազմի 4.3 աստիճան, ինչն ազդանշանի աննշան կորուստ է ու հավասարազոր 1.55մ ալեհավաքի, որը պահանջվածից էլ ավելին է), թե 23.5-ը: Օրինակ` տվյալ պահի դրությամբ ինձ մոտ 9 աստիճանի Eurobird9A-ն մուլտիֆիդով է տեղադրված և կենտրոնից հեռու է 10.2 աստիճանով, սակայն ֆրանսիական ալիքներով 12034 տրանսպոնդերը միշտ կայուն բռնվում է 77-90%-ով, միայն մի երկու շաբաթ առաջ ուժեղ անձրևի ժամանակ մի քանի րոպեով ազդանշանը կորավ: Սակայն նոր Eurobird 9B-ի դեպքում նույնիսկ ներկայիս դիրքով այլևս չի կտրտի, քանի ով ՀՀ-ն կլինի ոչ թե 40, այլ 45 EIRP ուժգնության ոլորտում, ինչը ենթադրում է ազդանշանի զգալի ուժեղացում 35-40 տոկոսի չափով: Այնուամենայնիվ, կարող է դեռ որոշակի դիրքային փոփոխություն անեմ, երբ կոնվերտերներն ավելացնեմ:
Իսկ ինչ վերաբերում է գնին, ապա ընդհանուր առմամբ ինձ վրա նստեց 293 հազար դրամ, որից 77 հազար ինքնին ալեհավաքի գինն էր, ևս 150 հազարը` մեր հին տանիքի վրա 2 ալեհավաքներիս երկաթե ձողերի մոնտաժման աշխատանքների համար, 26 հազար` Խաչիկի տանջանքների և գործածված լարերի ու միացումների համար, շուրջ 40 հազար արժեն Ավստրիայից բերածս իսկական Inverto-ի, երկու ելքանոց գերմանական Schweiger-ի, Inverto Multiconnect-ի և մուտիֆիդի բռնիչի համար (վերջին երկուսը դեռ տեղադրված էլ չեն): читать дальше
P.S. Տեղադրման ժամանակ ստուգել եմ հետևյալ արբանյակները.
Ամոսն ամբողջությամբ հիանալի բռնվում է, ինչպես ն Thor 5,6-ի T2 և K2 ճառագայթները, 45 աստիճանի Ինտելսաթի բուլղարական փաթեթը և 36 աստիճանն ամբողջությամբ` Վիասաթի HD-ների տրանսպոնդերը ամենաթույլ ժամին 63-71%-ով, ինչը Խաչիկի ասելով հիանալի ուժգնություն է (կսկսի կտրտել միայն 37% և ավելի ցածր ազդանշանի դեպքում):
Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 07.09.2015 в 17:33.
NAREK_ASTRALOVER, Նարեկ ջան իսկ 1'70 թասի վրա 36 կենտրոնում դնելու դեպքում 19.2 և 23.5 մուլտիֆիդով ինչ որակի սիգնալներ կունենամ?
Դու 19.2_ից որ հաճախականություններն ես որսում քո մեծ թասով?
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 20:49.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.