Սեպտեմբերի 1-ին բոլորովին անսպասելիորեն ՍԵՍ ԱՍՏՐԱ ընկերությունն իր կայքում հրապարակեց երկրորդ սերնդի արբանյակների պաշտոնական ծածկույթի գոտիները, որոնք պատրաստվել են Մատրա Մարկոնի EADS ASTRIUM ընկերության կողմից և միտված են ավարտին հասցնելու ՍԵՍ-ի արբանյակային տորմիղի թարմացման գործընթացն Եվրասիա-աֆրիկյան տիրույթում: Ինչպես որ կանխատեսում էի, ASTRA 5B արբանյակը, որը գալու է փոխարինելու թոշակառու ASTRA 1G-ին, ունենալու է երկու ծածկույթի գոտի, որոնք երկուսն էլ հիասքանչ կերպով ծածկում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ողջ տարածքը` անհավանական ուժգնության 53-52dBm ազդանշանով: Արբանյակն ունենալու է 40 KU (ըստ ՆԱՏՕ-յի` J band) տիրույթի հաճախականություն 33MHz հզորությամբ և 27500 Ksps ու որոշ դեպքերում նաև ավելի բարձր սիմվոլային արագությամբ, որոնք աշխատելու են վերին դիապազոնի երկու հատվածներում` 11700-12100 (band E) և 12100-12500 (band F): Ստորև ներկայացված են ՍԵՍ-ի մի քանի պաշտոնական կայքերից հավաքագրված ծածկույթի քարտեզները.
narek djan es aprum em artashatum 90sm tasov brnuma astra 28.2 i 2b inorthbeamy isk 2b iny voch inch karelia anel?ev mi harz el astra 19.2 i 1L y brnelu hamar primafokus tasy harmara chapy 240sm
es aprum em artashatum 90sm tasov brnuma astra 28.2 i 2b inorthbeamy isk 2b iny voch inch karelia anel?
Շատ ուրախ եմ ծանոթության համար: Սկսեմ նրանից, որ ներկա պահի դրությամբ խորհուրդ չէի տա որևէ բան անել, քանի որ Աստրա 2Ա արբանյակը շատ շուտով փոխարինվելու է երկրորդ սերնդի նորագույն Աստրա 2Ֆ-ով, որի թռիչքը Արիան-5 հրթիռով նախատեսված էր սեպտ. 21-ին, սակայն տեղափոխվեց սեպտ. 26-29: Երբ այս արբանյակն իմ և բրիտանական ֆորումի ծանոթ ընկերներիս մոտավոր հաշվարկնեով նոյեմբերի 15-ին հանձնվի շահագործման, Աստրա 2Ա-ն կտեղափոխվի 23.5 աստիճան` ծառայելու որպես լրացուցիչ ռեզերվային աջակցություն (back-up) Աստրա 3Բ-ին:
Աստրա 2Ֆ-ի վրա կփոխանցվեն 2Ա-յի, ներկայումս 1Ն-ի բրիտանական խիստ նեղ ճառագայթի և, հավանաբար, անգամ 2Բ-ի աֆրիկյան հաճախականությունները, որից հետո Աստրա 1Ն-ը կփոխադրվի իր նախանշված 19.2 աստիճան (որը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 10-12) և իր երկու (նեղ և լայն) եվրոպական ճառագայթների վրա կվերցնի ներկայումս 1Մ-ի եվրոպական ճառագայթի բոլոր հաճախականությունները` բացառությամբ գեմանական sKY Deutschland-ի 12304 և 12382: Իսկ չարաբաստիկ 2C-ն կետ է վերադառնալու 28.2 աստիճան` որպես պահուստային հնարավորություն:
Цитата:
Сообщение от vova32277
ev mi harz el astra 19.2 i 1L y brnelu hamar primafokus tasy harmara chapy 240sm
Իմ հաշվարկներով և բրիտանական ֆորումի մի շարք ծանոթ տղաների վկայություններից ելնելով` պետք է որ բավարար լինի, սակայն խորհուրդ կտայի ավելի շուտ 240-270սմ offset ալեհավաքը:
Цитата:
Сообщение от vova32277
inch es karzum artashatum 130cm offset tasov hnaravora brnel astra 1m i europe beam y?
Եթե հաշվի առնենք երկրորդ պարբերությունումս նշվածն, ապա 1մ-ի եվրոպական ճառագայթի վրա առանձնապես բան չի մնալու (բացի նշածս երկու գերմանական HD հաճախականությունների), ուստի այն այդքան էլ հետաքրքիր ճառագայթ չէ (ամբողջ քաղցրավենիքը 1M Widebeam-ի վրա է):
Աստրա 2Ֆ-ի, ինչպես նաև Աստրայի կառուցվածքի ու հաճախականությունների յուրատեսակ բաշխման վերաբերյալ դեռ մի ծավալուն հաղորդագրություն մոտ օրերս կգրեմ, իսկ այսօրվանից, նշեմ, որ սկսվում է CanalSat France-ի կողմից նոր HD ակիքներ ավելացնելու շքերթը, որը տևելու է մինչև դեկտեմբեր: Այսպես, այսօր արդեն հայտնվելու են հետևյալ ալիքները:
Planete+ HD
cine+ Frisson HD
cine+ Emotion HD
Discovery Science HD
Discovery HD
DJAZZ HD
Blackbelt TV HD
BeIn Sport MAX 3-10 SD, իսկ արդեն սեպտ. 26-ին`
Sport 365 HD
LCI HD
Trace Sports HD
Այսպիսով, սպասենք և մինչև տարեվերջ մի շարք փոփոխությունների ականատեսը կլինենք, այդ թվում, թե ինչպես է իսպանական Canal+ նույնպես անցնում 1Ն-ի վրա (չափազանց շատ բան բացահայտեցի):
Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 18.09.2012 в 11:18.
Narek djan shat shnorhakalutyun kezaniz.ko grazy kardaluz heto mta ses.com sayty u nayezi astra 28.2 i spasvox 2e 2f 2g britanakan beam eri zazkuyty voz erevum a hayastanum dranz brnely anhnarina.ins inch verabervuma astra 1 m iwidwbeam in apa indz amenashaty hetakrkruma henz sky deutschland patety.isk astra 1n i nex ev layn beam ery voronk hima na uni 28.2 astichanum hnaravora vor 19.2 texapoxveluz heto kren popoxutyunner te voch.nerka zazkuytov hayastanum ayd beam ery brnelu hamar inch chapi tasy bavarar klini.
isk astra 1n i nex ev layn beam ery voronk hima na uni 28.2 astichanum hnaravora vor 19.2 texapoxveluz heto kren popoxutyunner te voch.nerka zazkuytov hayastanum ayd beam ery brnelu hamar inch chapi tasy bavarar klini.
Անշուշտ նկատելի փոփոխություններ կլինեն, քանի որ եթե ուշադիր դիտենք պան-եվրոպական լայն ճառագայթին, ապա կտեսնենք, որ ձախից առկա շրջանակաձև լայնացումը նախատեսված է Կանարյան կղզիներն իրենց գլխավոր Սանտա Կրուզ և Լաս Պալմաս քաղաքներով ծածկելու համար: Այսինքն` ակնհայտորեն 19.2 ժամանելուց հետո ծածկույթը դիրքային տեղաշարժի է ենթարկվելու` տեղափոխվելուվ որոշ չափով հարավային և արևելյան ուղղություններով, ինչն էլ ավելի է մեծացնում ՀՀ-ում դրանք բռնելու հավանականությունը: Բացի այդ` ես կաշխատեմ մոտ օրերս գրել ՍԵՍ-ին, որպեսզի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին տեղափոխումից հետո հարավարևելյան ծայրամասում ծածկույթը փորք-ինչ ընդլայնեն, ու ՀՀ-ն և Վրաստանը մտնեն ծածկույթի սահմանների մեջ:
nayezi astra 28.2 i spasvox 2e 2f 2g britanakan beam eri zazkuyty voz erevum a hayastanum dranz brnely anhnarina.
Այդքան միամիտ չի կարելի լինել, բարեկամս: Եթե դիտենք նույն Աստրա 2Ա և 2Բ արբանյակների պաշտոնական ծածկույթներին, ապա տրամաբանորեն դրանք էլ ընդհանրապես չպետք է բռնվեին Հայաստանում, բայց փաստն այն է, որ դրանց երկուսի հյուսիսային ճառագայթները բռնվում են սովորական չափի ալեհավաքով, իհարկե ոչ ամենուրեք: Գաղտնիքն այն է, որ, ի տարբերություն ՍԵՍ-ԱՍՏՐԱյի մյուս եվրոպական արբանյակների, Մեծ Բրիտանիայի համար նախատեսված 28.2 աստիճանի արբանյակների ծածկույթը պատկերող լուսանկարները երբեք ամբողջովին ճիշտ չեն լինում: Որոշ բրիտանական ալիքների սեփականատերերին հիմարեցնելու համար հրապարակվում է, այսպես կոչված, պաշտոնական ծածկույթը, մինչդեռ իրականում Մերձավոր Ալևելքի մի շարք տարատեսակ (ռազմական, տնտեսական, քաղաքական) օբյեկտներում անհրաժեշտություն կա բռնելու բրիտանական ալիքները, ուստի դրանք ծածկելու համար նախատեսված կետերն արդեն չեն պատկերվում քարտեզի վրա: Ասածս առավել պարզ ցույց տալու համար ներկայացնեմ ՍԵՍ-ի երկու տարբեր կայքերում առկա քարտեզները.
Եթե առավել ուշադիր դիտենք առաջին հայացքից լիովին միանման այս երկու քարտեզներին, ապա կնկատենք, որ երկրորդում Ստամբուլի և Էդիրնեի մերձակայքում` Թրակիայի վրա կա մի փոքր կլորակ: Իրականում այդպիսի շրջանակներն ու բծերն ավելի շատ են, որոնց առկայությունն ու ինքնին ճառագայթի ուղղվածությունն էլ հնարավոր են դարձնում սույն աստիճանի արբանյակների ընդունումն, օրինակ, Հայաստանում:
Իդեպ, սեպտ. 29-ի գիշերը ժամը 01:18-02:05 տեղի ունեցավ ԱՍՏՐԱ 2Ֆ-ի և հնդկական G-SAT10-ի արձակումը գեոստացիոնար ուղեծիր Լատինական Ամերիկայում գտնվող ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից` լավագույնը համարվող Արիան-5 հրթիռով, որը միակն է, որ ունակ է միաժամանակ երկու արբանյակ առաքել տիեզերք` շուրջ 9.5-10 տոննա տարողությամբ: Նշեմ, որ Աստրա 2Ֆ-ը ՍԵՍ ընկերության և առհասարակ ներկայումս ամենից ծանր ու մեծ (շուրջ 6 տոննա) արբանյակն է Ինտելսաթ 20-ի հետ միասին:
Իմ կանխատեսումների համաձայն` թեստավորման ասշատանքների ավարտից և 28.2 աստիճանում տեղակայվելուց հետո նոր ԱՍՏՐԱ 2Ֆ-ն կակտիվացնի իր 62 առկա հաճախականությունները, որոնցից շուրջ 6-7 հատը Ka band-ում կծառայեն ֆրանսիական ինտերնետային ընկերությունների կարիքների համար, որոնց ծառայությունների մեկնարկը նախատեսված է նոյեմբերի1-ին, իսկ մնացյալ 55-ի վրա կանցնեն ներկայումս ԱՍՏՐԱ 1Ն-ի բրիտանական նեղ ճառագայթի բոլոր գործող 20, ինչպես նաև 2Ա-յի բոլոր ու 2Բ-ի միայն աֆրիկյան հաճախականությունները: Իսկ երբ 1Ն-ի տեղակայումից հետո 2Ց-ն հետ տեղափոխվի 28.2 աստի-ան, 2Բ-ն կտեղափոխվի 19.2 աստիճան` կյանքի վերջին 1.5 տարիներն անցկացնելու նպատակով:
Իսկ սրանք արդեն ԱՍՏՐԱ 2Ե և 2Ջ արբանյակների ծածկույթների քարտեզներն են: Հարկ է նկատել, որ մերձավորարևելյան ճառագայթի առկայությունն լիովին նորույթ է լինելու այս աստիճանում տեղակայված արբանյակների համար. սկզբում ՍԵՍ ընկերությունը մտադիր էր այն 2014թ. տեղափոխել 26.0 աստիճան, ինչի մասին վկայում էր պաշտոնական կայքի համապատասխան էջում առկա նշումը "to be relocated", սակայն այժմ հաստատվել է, որ 2Ե-ն ևս մնալու է 28.2 աստիճանում: Հիմնավոր փաստեր կան ենթադրելու, որ այդ դեպքում ականատեսը կլինենք հաճախականությունների վերաօգտագործմանը, երբ նույն բևեռացման հաճախականությունը օգտագործվում է երկու ճառագայթների վրա, ինչն ուղղակի անհնար է դարձնում մյուսի ընդունումը: Այսպես, եթե 2Ե-ի մերձավորարևելյան ճառագայթը գործածի բրիտանական ճառագայթի համար նախատեսված band D (10700-10950) և band C (10950-11200) միջակայքերն, ապա Հայաստանում անգամ հսկա ալեհավաքով պարզապես հնարավոր չի լինի որսալ բրիտանական ազգային հեռարձակողների անվճար ալիքները, քանզի 2Ե-ի մերձավորարևելյան ճառագայթը հիանալի պերպով ծածկելու է ողջ ՀՀ-ն ու Արցախը.
Untitled 18.jpgUntitled 20.jpg - Բրիտանական նեղ ճառագայթը բոլոր երեք նոր արբանյակների (2F, 2E-2013 ապրիլ/մայիս, 2G-2014 հունվար) պարագայում էլ միևնույնն է:
Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 29.09.2012 в 23:19.
astra 19.2 i 1L y brnelu hamar primafokus tasy harmara chapy 240sm
vova32277 ջան, ինձ հետաքրքիր է իմանալ, թե Դու արդյոք ներկա պահի դրությամբ ունես նման ալեհավաք, թե միայն պատրաստվում ես ձեռք բերել? Ես, օրինակ, պատրաստվում եմ 3 մետրանոց հսկա տեղադրել մեր տան տանիքին` ինձ համար անհրաժեշտ պակասող ալիքները բռնելու համար, ու արդեն բավականին հուսադրող նորություններ ունեմ Դուբայից:
Ինչ վերաբերում է ԱՍՏՐԱ 2Ֆ-ին, ապա ասեմ, որ արդեն չհաստատված ներքին տեղեկատվության համաձայն` արբանյակի նախնական փորձարկման և աշխատունակության ստուգման աշխատանքներն իրականացվելու են արևելյան 43.5 աստիճանում ժամանակավոր կանգառի ընթացքում, որոնք իրականացնելու համար Ինտելսաթ ընկերության կարգադրությամբ ՍԵՍ ընկերությանը կտրամադրվի ամերիկյան Մերիլենդում գտնվող իր հեռահաղորդակցային կայանը: Անհավատալի է, սակայն արդեն մոտավորապես հայտնի են նույնիսկ փորձարկման համար գործարկվելիք հաճախականությունները.
11452 H (FSS band B - 22000Ksps)
11711 H (BSS band E - 27500Ksps)
12491 V (BSS band F - 27500Ksps)
ՍԵՍ ընկերությունն առաջին անգամ փորձելու է ռեկորդային կարճ ժամանակում շահագործման հանձնել արբանյակը: Եթե մինչև նոյեմբերի 1-ը այդ նրան հաջողվի, ապա դա մեծագույն սխրանք կլինի, քանզի տրամաբանորեն դա պետք է տեղի ունենա ոչ շուտ քան նոյեմ. 21-23-ը:
Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 30.09.2012 в 00:55.
NAREKdjan ays pahi drutyamb chunem sakayn patrastvum em moskvayum dzerk berel supral 240 sm offset tas .bayz dra het mektex chem uzum husaxabvel ,to est hankarz ynenz chlini berem etkan zaxs anem u vdrug ardyunky en chlini .uxxaki es sky deutschland patety shat em sirum .chishta hima kabelkiosky nayum em 9' e iz bayz de da sky chi hasni.isk 3 metranoz tasi masin vor asezir da offseta linelu te primafokus ev ete arden parza inch firmayi tasa linelu,ev motavor giny?
Добавлено через 4 минуты
ev mi harz el NAREK djan astra 19.2 i vra kez amenashaty vor patetna hetakrkrum .vonz haskanum em du anglereni het vapshe problem chunes.kez aveli shat 19.2 na karevor te 28.2 y
Последний раз редактировалось vova32277; 30.09.2012 в 11:03.
Причина: Добавлено сообщение
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 19:42.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.