Այստեղ քննարկվում է, թե ինչ է անհրաժեշտ արբանյակային հեռուստատեսության համար և քննարկում ենք հարցեր:
Չի կարելի ինքնագովազդ պարունակող գրառումներ կատարել:
Օգնում ենք ենք մեկս մյուսին տարբեր հարցերում` արբանյակային հեռուստահաղորդակցության հետ կապված:
Կոդավորված ալիքների կոդերը կամ այսպես ասած կլյուչները գրառում ենք HIDEկոճակի ներքո:
Ուրիշ SAT ռեսուրսների գրառումը և գովազդը, խստիվ արգելվում է:
Իմ կարծիքով ամեն ինչ պարզ է, և շնորհակալություն հասկանալու համար:
Ովքեր չեն կարողանա գրել հայերեն
Ներբեռնում են KdWin ծրագիրը; որը տեղադրելուց հետո կարող եք դնել հայկական դրոշի վրա և ընտրել ARMENIAN PHONETIC UNICODE տարբերակը
Последний раз редактировалось xachik; 10.11.2011 в 09:52.
Txeq jan Hayastanum hnaravor e ditel Intelsat-Thor 1W-ic aliqner?.Shnorhakalutyun.
Հնարավորը հնարավոր է, բայց կախված է նրանից, թե ինչ չափի ալեհավաք ունեք և որտեղ եք բնակվում: Օրինակ` ինձ մոտ բռնվում է T2 ճառագայթն ամբողջությամբ, սակայն ալիքները դիտելի են դառնում միայն գիշերային ժամերին. առավոտյան ազդանշանն ավելի թույլ է: Բացի այդ` ալիքների դիտումը խիստ բարդացնում է մի տհաճ հանգամանք. գրեթե բոլոր հաճախականությունների սխալների ճշգրտման գործակիցը, այսինքն` FEC-ը 7/8 է, ուստի պետք է առնվազն 40% լինի ազդանշանի ընդունման որակը, որպեսզի հնարավոր լինի հանգիստ նայել:
ամենաուժեղ հաճախականություններն են.
11785 H 30000 FEC 3/4 HD
11862 H 28000 FEC 7/8
11938 H 28000 FEC 7/8
12015 H 30000 FEC 3/4 HD
12188 V 28000 FEC 7/8
12265 V 28000 FEC 7/8
12418 V 28000 FEC 7/8
Ընդհանուր առմամբ` Թոռ արբանյակի T2 և K2 ճառագայթները կայուն բռնելու համար բավարար է 1.70մ-2.10մ մեծությամբ ալեհավաքը, սակայն ինչվերաբերում է սկանդինավյան Canal Digital (Canal+ Nordik/Skandinavia) փաթեթը բռնելուն, ապա այստեղ թերևս առնվազն 3.10մ տրամագծով ալեհավաք պետք կգա: Եթե Ձեզ սկզբունքայնորեն ֆիննական ալիքները հարկավոր չեն, քանի որ դրանք միայն այս փաթեթում են առկա, ապա դանիական, շվեդական, նորվեգական ալիքները կարող եք դիտել նաև ավելի փոքր 1.80-2.10մ ալեհավաք պահանջող VIASAT NORDIC փաթեթը 4.8 աստիճանի ԱՍՏՐԱ 4Ա-յի վրայից:
Barev txeq jan,vonc eq. Astra19,2 astichani pak aliqneric MTV hits ,MTV dance aliqner- cruptoworks banalinerov bacvum e,bayc nuyn hachaxakanutyan vra gtnvox VH aliqner- chbacvecin.Ov kara texekutyun ta.Shnorhakalutyun.
AUSTRIASAT օպերատորի CryptoWorks/0d05 (10) բանալիներով քեզ մոտ պետք է բացվեին MTV DANCE UK, MTV HITS UK, MTV ROCKS UK, MTV Music 24 NL և VH1 ալիքները: Եթե նշվածներից միայն մի մասն է աշխատում, ուրեմն քո ընդունիչի մեջ այլ ակտիվ բանալիներ էլ կան, իսկ այդ դեպքում պետք է մտնես ընդունիչիդ էմուլյատորի ՍԵԿԱ (կամ Մեդիագարդ) բաժինը և եղած բանալիներից ջնջես Canal+ NL, Numericable օպերատորների տողերը: Բանն այն է, որ երբ այդ օպերատորներից որևէ մեկի ակտիվ բանալիներն առկա են էմուլյատորում, դրանք ինքնաբերաբար արգելափակում են CryptoWorks բանալիների աշխատանքը, ուստիև որոշ ալիքներ ցույց չեն տալիս:
Ի վերջո, ևս մեկ նրբություն. թերևս նկատած կլինես, որ այդ ալիքներից գրեթե բոլորը սկանավորվում են 2 օրինակով, սակայն քո նշած CryptoWorks բանալիներով բացվում են միայն նրանք, որոնք վերջում կետ (.) չունեն: Վերջում կետիկ ունեցողները նախատեսված են բացառապես CanalSat (France Metropolitaine) օպերատորի համար:
isk Eutelsat 16 astichani vrayi aliqneri(pak) aktiv banaliner kan??
Այդ աստիճանի արբանյակի վրայի կոդավորված ալիքներից հնարավոր է բացել միայն Բիսսով կոդավորված ALBANIAN SCREEN RTV (SHQIPTARE dhe KOSOVE) և ռումինական NATIONAL 24 PLUS (արտասանվում է իբրև "լա նացիոնալ դոզե չիպատրու պլուս") ալիքները: Իսկ մնացած 4 օպերատորների փաթեթները բավականին բարդ է բացել. անգամ բոլորը չէ, որ շերինգ ծառայությամբ կարողանում են բացել դրանք (պատճառն էլ այն է, թե իբր այս արբանյակը մեծ ժողովրդականություն և համբավ չի վայելում ու գերազանցապես բալկանյան ազգերին է հետաքրքիր): Ալբանական DigitAlb-ը լավն է, սակայն անգամ շերինգով բացվում է թաթեթի միայն մի մասը (HD և MPEG-4 ալիքները "կապակցված են" (привязка) ԿԱՈՆ մոդելի հատուկ ընդունիչներին և ուղղակի չեն բացվում), TRING DIGITAL -ը միջին որակի օպերատոր է, սակայն հեռարձակման որակը զգալիորեն զիջում է նախորդ նշածիս: Խորվաթական MAX-TV/T-HT օպերատորին ընդհանրապես որևէ գրասենյակ չի առաջարկում շերինգով դիտել, իսկ համաբալկանյան (Սերբիա, Սլովենիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չերնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա) TOTAL TV-ն ամենից գրավիչն է, սակայն եզակի կայքերում կհանդիպեք, որ շերինգ առաջարկեն այս փաթեթի համար: Թերևս ամենից հաճախը հայտնվում են միայն այս փաթեթի մեջ մտնող 3 ալիքների ժամանակավոր բանալիներ, որոնք սովորբար բավականին երկար են աշխատում` Fox Crime, Fox Life, National Geographic և AXN ADRIA.
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 18:00.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.