regionnery harav amerikyan petutyunnerov japan india australia nz, egiptos aljir ev et taracashrjanneri petutyunnery; u mek el wi fi regiony yst petutyunneri voronq en?
Պարզաբանում «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ
Հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման առնչությամբ հանրային հետաքրքրությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած անհիմն շահարկումները` հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում հայտնում է․ читать дальше
«ՎԵՈՆ Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև հնարավոր գործարքի մասով․ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՅՈՒՔՈՄ» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Նշված հարցը համաձայն գործող օրենսդրության համապատասխան ներկայումս գտնվում է իրավասու պետական մարմինների հետ քննարկման փուլում։
Հարկ է նշել, որ շարժական կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ներդնումը) պահանջում են ռեսուրսների համատեղ օգտագործում և կարողությունների միավորում, ինչը հաճախ հանգեցնում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացմանը։ Այդ է վկայում շարժական կապի շուկայի առաջատար մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների փորձը։
Ինչ վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իր բաժնետոմսերն այլ, այդ թվում՝ մամուլում շրջանառվող՝ «Ա-Տելեկոմ» ընկերությանը հնարավոր օտարմանը, ապա հայտնում ենք, որ նման դիմում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից հանձնաժողով չի ներկայացվել։ Ավելին, սույն թվականի փետրվարին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ներկայացրած պաշտոնական գրությամբ հավաստվել է, որ «Ա-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ «․․․որևէ կոմերցիոն բնույթի բանակցություններ չեն ընթացել»։
Շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ» ընկերության մուտքի խոչընդոտման մասով․
Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։
Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով և բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը և ձևավորվել իրավական կարգավորումները։
Նշված հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում։ Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով այս անգամ արդեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության։
Ամփոփելով վերը նշվածը՝ կարևորում ենք ընդգծել, որ 2006 թվականից ի վեր, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հանձնաժողովի իրականացրած համակողմանի և առաջանցիկ բարեփոխումների, այդ թվում՝ ոլորտի լիարժեք ազատականացման և մրցակցային պայմանների ապահովման արդյունքում հնարավոր եղավ արձանագրել միջազգային առումով նշանակալի տեմպեր և ձեռքբերումներ, որոնց պահպանումը և լավարկումը, մշտապես լինելու է հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից։
60 աստիճանի 11521V, sr: 3700, fec: 3/4 տպ ում մոտ ա ա բռնում՞ ։ Իմ մոտ լրիվ կորել ա, չնայած թույլ բռնում էր, իսկ 11503V, sr: 3330, fec: 3/4 որ շատ թույլ էր ու կտրվում էր, հիմա ահագին բարձրացել ա մինչև 70% open sx4֊Ով, մետրանոց թաս ա, 55 ° կենտրոնում ։
19 թվի հոկտեմբերից 62°e-ում կատարվում ա հեռարձակումը մի արբանյակից տեղափոխումը մի այլ արբանյակ (Intelsat 902-ից տեղափոխում ա Intelsat 39-ի վրա) ու հիմա Intelsat 902-ը արդեն 22°w-ում ա: Մինչ տեղափոխվելը ըստ Intelsat-ի Intelsat 902-ը 62°e էր, իսկ Intelsat 39-ը 61,95°e-ոմ:
ИМХО երևի Intelsat 39-ը արդեն տեղափոխվել ա 62°e ու մի քիչ հեռացել 60°e-ից, համապատասխանաբար Intelsat 33-ին(60°e) տրվող "помех"-ը թուլացել ա: Ու ամեն դեպքում արբանյակների ծածկույթները ու ճառագայթները քիչ, բայց տարբերվում էն: читать дальше
–>
Ваша реклама может быть здесь... пишите на телегу @VOPROS24
Часовой пояс GMT +3, время: 11:46.
Весь материал, представленный на сайте взят из доступных источников или прислан посетителями сайта. Любая информация представленная здесь, может использоваться только в ознакомительных целях. Входя на сайт вы автоматически соглашаетесь с данными условиями. Ни администрация сайта, ни хостинг-провайдер, ни любые другие лица не могут нести отвественности за использование материалов. Сайт не предоставляет электронные версии произведений и ПО. Все права на публикуемые аудио, видео, графические и текстовые материалы принадлежат их владельцам. Если Вы являетесь автором материала или обладателем авторских прав на него и против его использования на сайте, пожалуйста свяжитесь с нами.