satsat.info - Показать сообщение отдельно - Армянский форум Արբանյակային հեռուստատեսության համա&
Показать сообщение отдельно
Старый 30.03.2017, 11:17   #1111 (permalink)
online: 11764990
В Армении/В центре Еревана (ул. Пушкина 72)
 
Аватар для NAREK_ASTRALOVER
По умолчанию

Цитата:
Сообщение от merkuriПосмотреть сообщение
gheq jan,ov uni 46e ? Dzer mot ka signal es intelsat 904 -45e sputnikic ?
11675 v 30000,11635 v 30000

merkuri ջան, իսկապես բավականին լավ էլ ազդանշան է գալիս՝ համեմատած Ինտելսաթ 45-ի հետ: Բայց իրականում Ինտելսաթ 904-ի վրա է տեղափոխվել դեռևս միայն մեկ հաճախականություն՝ 11675 V 30000: Openbox SX6-ով ազդանշանի որակը 67-71% է: 11635 V 30000-ը դեռ հին արբանյակի վրա է, ուստի թուրքական ......-ի տեղեկատվությունը այնքան էլ ճիշտ չէ:
Ամեն դեպքում սա ժամանակավոր տեղափոխություն է, քանի որ մյուս տարի 45 աստիճանի վրայի ալիքները աստիճանաբար կտեղափոխվեն նոր Ազերսփեյս 2-ի վրա:

Ի միջի այլոց, մարտի սկզբից առավոտվա 7.00-ից մինչև 14:30-15:00-ը նորից սկսել է բավականին ուժեղ ազդանշանով բռնվել ռումինական ժամանցային Prima TV և Radio KISS TV երաժշտական ալիքները հեռարձակող հաճախականությունը՝ 12559 V 5787 FEC 3/4 DVB-S QPSK: Ազդանշանը հասնում է մինչև 45%, սակայն օրվա երկրորդ կեսին լիովին անհետանում է մինչև վաղ առավոտ:
Այնուամենայնիվ, ռումինական երաժշտական KISS TV-ն գլուխգործոց է, վաղը սկրինշոթը կտեղադրեմ: Այսօր առավոտյան բռնվեց նույնիսկ 11509 V 23331 տրանսպոնդերը, քանի որ FEC-ը 2/3 է:

Իսկ ինչ վերաբերում է AMOS 3 և 7 արբանյակներին, ապա Ամոս 3-ի վրա գտնվող ուկրաինական երկու հաճախականություններն էլ բռնվում են մեկ մետրանոց ալեհավաքովս (1.70 օֆսեթի վրա դեռ տվյալ աստիճանի համար կոնվերտեր չեմ տեղադրել), բայց թույլ ազդանշանով (на грани срыва). գիշերները չի կտրտում (6-19%), բայց ցերեկը հաճախ՝ չնայած ընդհուպ մինչև 1% շարունակում է ցույց տալ: Ընդ որում՝՝ առավել կարևոր 11175 H 30000 ավելի հզոր է և մշտապես բռնվում է՝ ի տարբերություն ոչ լրիվ ուժով աշխատող 11139 H 30000 հաճախականության: Ամոս7-ի վրա տեղափոխված 6 իսրայելական բաց ալիքները հոյակապ բռնվում են. ցույց է տալիս, նույնիսկ երբ տրանսպոնդերը թուլացնում են: Ինչ վերաբերում է եվրոպական ճառագայթի վրա հայտնված ուկրաինական Վիասաթի և Ուկրկոսմոսի նոր տրասնպոնդերենրին, ապա դրանց սովորական չափի ալեհավաքով չեք բռնի. ինձ մոտ բռնվեց միայն 12348 H 30000-ը, բայց անկայուն ազդանշանով, այն էլ գիշերը միայն:

Последний раз редактировалось NAREK_ASTRALOVER; 30.03.2017 в 11:19.
вне форума  
4 спасибо:
 
Page generated in 0.07539 seconds with 17 queries